Լրահոս 24/7
15.03.2026

Զելենսկին վերջին մարդն է, որ մեզ պիտի օգնի. Թրամփ

Զելենսկին վերջին մարդն է, որ մեզ պիտի օգնի. Թրամփ

Նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված մոտ 30 րոպեանոց հեռախոսային հարցազրույցում հայտնել է, որ դեռ պատրաստ չէ համաձայնագիր կնքել Իրանի հետ պատերազմը ավարտելու համար, քանի որ «պայմանները դեռ բավական լավ չեն», թեև, ըստ նրա, երկիրը պատրաստակամություն է հայտնել։ Նա, սակայն, հրաժարվեց նշել, թե կոնկրետ ինչ պայմանների մասին է խոսքը։

Թրամփը նաև թերահավատություն է հայտնել, թե արդյոք Իրանի նոր գերագույն առաջնորդը «ընդհանրապես ողջ է»։ «Ես նույնիսկ չգիտեմ՝ նա ողջ է, թե ոչ», – ասել է Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում։ «Լսում եմ, որ նա կենդանի չէ, և եթե կենդանի է, ապա պետք է իր երկրի համար շատ խելացի բան անի՝ հանձնվի», – ավելացրել է Թրամփը, սակայն նշել է, որ նրա մահվան լուրը «պարզապես լուր է»։

Հարցին, թե ինչու է ժամանակավորապես թուլացրել ռուսական նավթի նկատմամբ որոշ պատժամիջոցներ՝ նավթի համաշխարհային գների կտրուկ աճի պայմաններում, նախագահը պատասխանեց. «Ես ուզում եմ, որ աշխարհում նավթ լինի։ Ես ուզում եմ նավթ»։ Նա ավելացրել է, որ այդ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին այն ժամանակ, երբ ՌԴ-ն ներխուժել է Ուկրաինա 2022 թվականին, «կվերականգնվեն, երբ ճգնաժամը ավարտվի»։

Թրամփը նաև քննադատել է Զելենսկուն. «Զարմացած եմ, որ Զելենսկին չի ցանկանում համաձայնության գալ։ Ասեք Զելենսկուն՝ համաձայնություն կնքի, որովհետև Պուտինը պատրաստ է»։ «Զելենսկու հետ պայմանավորվելը շատ ավելի դժվար է», – հավելել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև նշել է, որ «մեզ օգնություն պետք չէ» և ավելացրել է, որ «վերջին մարդը, ումից օգնություն է պետք, Զելենսկին է»։ Զելենսկին այս ամսվա սկզբին առաջարկել էր օգնել ԱՄՆ ուժերին և նրանց դաշնակիցներին Մերձավոր Արևելքում՝ խոցելու իրանական անօդաչու թռչող սարքերը՝ օգտագործելով ռուսական դրոնները խոցելու հարցում ուկրաինական բանակի փորձը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է