Իրանը կշարունակի պայքարել այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհասկանա իր սխալը Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիայում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մեր հզոր բանակը կշարունակի պայքարել մինչև Միացյալ Նահանգների նախագահը հասկանա, որ իր կողմից ամերիկացիների և իրանցիների վրա պարտադրված անօրինական պատերազմը սխալ է և երբեք չպետք է կրկնվի։ Տուժածները նույնպես պետք է փոխհատուցվեն», – գրել է նա X-ում։
Ավելի վաղ Արաղչին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը որևէ համոզիչ պատճառ չի տեսնում Վաշինգտոնի հետ բանակցություններ սկսելու համար և դրանք չի խնդրել։













