Լրահոս 24/7
16.03.2026

Կարևորվել է դպրոցներում առողջ ապրելակերպի պարտադիր դասընթացի ներդրումը

Կարևորվել է դպրոցներում առողջ ապրելակերպի պարտադիր դասընթացի ներդրումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանում անցկացվող ենթատարածաշրջանային աշխատաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրներում առողջապահության ոլորտի աշխատողների կրթության բարելավմանը։

Միջոցառման նպատակն է քննարկել բուժքույրական և բժշկական կրթության զարգացմանն ու առողջապահական աշխատուժի կարգավորմանը վերաբերող հարցեր։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Առողջապահության նախարարության գործընկերներին՝ նշելով, որ նման հարթակներն ու քննարկումներն օգնում են աշխատանքը կատարել առավել արդյունավետ՝ առաջ շարժվելով միմյանցից սովորելու, փորձով փոխանակվելու և հետագա քայլերն ավելի լավ պլանավորելու ճանապարհով։

«Բժշկական կրթությունը մարդու կյանքի որակի հետ ուղիղ կապված գործընթաց է, հետևաբար, այս ուղղությամբ կրթության պլանավորումն անմիջականորեն ազդում է հասարակության կյանքի որակի վրա։ Կարծում եմ՝ հենց այս մեծ պատասխանատվությունն է համախմբել բոլորիս՝ քննարկելու բժշկական կրթության արդյունավետ կարգավորումները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի գնահատմամբ՝ սա շարունակական գործընթաց է, որը հատկապես տեխնոլոգիական արագ զարգացումների պայմաններում պահանջում են մշտական ուշադրություն և հստակ ուղղվածություն։ Ժաննա Անդրեասյանը նաև ներկայացրել է բժշկագիտության և բժշկական կրթության ոլորտում իրականացվող աշխատանքները։

«Ամեն ինչ սկսվում է դեռևս դպրոցից։ Սա չափազանց կարևոր է, որովհետև հենց դպրոցական մակարդակում ենք փոխանցում առաջին գիտելիքները և ձևավորում այն վարքականոնը, որը մի կողմից համընդհանուր է, իսկ մյուս կողմից դառնում է նաև մասնագիտական կողմնորոշման կարևոր հիմք։ Այս առումով առանձնահատուկ կարևորում ենք դպրոցներում առողջ ապրելակերպի պարտադիր դասընթացի ներդրումը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման պարտադիր բաղադրիչի ներառումը, որը երեխաներին օգնում է ավելի ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում բժշկական մասնագիտությունները շարունակում են մնալ ամենապահանջվածներից։

Նրա խոսքով՝ ներկայում բժշկական մասնագիտություններով սովորում է ավելի քան 10,000 ուսանող։ Ըստ էության, երկրի յուրաքանչյուր տասներորդ ուսանողը սովորում է բժշկական ուղղությամբ, որը, ըստ նախարարի, կարևոր ցուցանիշ է. « Բժշկական կրթությունն ամենապահանջվածն է նաև օտարերկրյա ուսանողների շրջանում։ Սա ևս կարևոր ցուցիչ է, որը վկայում է մեր երկրում ձևավորված կրթական ավանդույթի և որակի մասին»։

2025 թ․ հոկտեմբերի 20-ից ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը սահմանում է նոր իրավական շրջանակ, որը միտված է կրթության որակի բարձրացմանը, մասնավորապես՝ բժշկական կրթության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին, որը կնպաստի առողջապահության ոլորտի մասնագետների մրցունակության բարձրացմանը նաև միջազգային աշխատաշուկայում։

«Օրենքն առանձին կարգավորումներ է նախատեսում բժշկագիտության համար՝ այն դիտարկելով որպես կարգավորվող մասնագիտություն։ Օրենքը նախատեսում է նաև հատուկ ընթացակարգեր բժշկական ոլորտում որակավորում ստացած մասնագետների հետագա կրթության կազմակերպման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը, մասնավորապես՝ քոլեջների դերը։ Նրա խոսքով՝ առողջապահության համակարգը ենթադրում է ամբողջական շղթա, և կարևոր է, որ որակական փոփոխությունների գործընթացում նույնքան առանցքային տեղ հատկացվի նաև քոլեջային կրթությանը. «Կարծում եմ՝ այս ուղղությամբ բժշկական մասնագիտությունների շրջանակում դուալ կրթության ներուժը դեռ լիարժեք իրացված չէ։ Հուսով եմ, որ այս քննարկումները կօգնեն հասկանալ, թե ինչպես է այդ գործընթացն իրականացվում այլ երկրներում, և ինչպես կարող ենք փոխանակել փորձ ու կարծիքներ՝ այս ոլորտում ավելի արդյունավետ աշխատելու համար»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև գիտության և հետազոտության ոլորտում բժշկական մասնագիտությունների կարևորությանը։ Նրա խոսքով՝ որակի մասին հնարավոր է խոսել միայն այն դեպքում, երբ շղթան ամբողջական է, և պրակտիկ աշխատանքը շարունակաբար զուգորդվում է հետազոտության հետ՝ նպաստելով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, նոր մեթոդների ներդրմանը։

Նախարարի խոսքով՝ բժշկագիտությունը ճանաչվել է գերակա ուղղություն Կառավարության՝ վերջերս ընդունած ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրով․ «Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հայկական 9 գիտական ամսագրերից 2-ը բժշկագիտության ոլորտից են, իսկ Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ գիտական հրապարակումը վերաբերում է բժշկագիտությանը, ինչը նշանակում է՝ այստեղ մեծ ներուժ կա»։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ-ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱՀԿ-ի ազգային ռազմավարությունների և առողջապահության համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Ազոպարդի Մուսկատը:

Երկօրյա աշխատաժողովը կազմակերպվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության DG ENEST ծրագրի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև առցանց ձևաչափով՝ Ադրբեջանից, Ղազախստանից և Ղրղզստանից:

Լրահոս
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
18:41
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով
16:59
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով
Կարևորվել է դպրոցներում առողջ ապրելակերպի պարտադիր դասընթացի ներդրումը
16:23
Կարևորվել է դպրոցներում առողջ ապրելակերպի պարտադիր դասընթացի ներդրումը
Մոսկվայում չեն մեկնաբանել Մոջթաբա Խամենեիի մասին լուրերը
15:59
Մոսկվայում չեն մեկնաբանել Մոջթաբա Խամենեիի մասին լուրերը
Հայաստանը հյուրընկալել է Մրցակցության միջազգային ցանցի տարեկան աշխատաժողովը
15:38
Հայաստանը հյուրընկալել է Մրցակցության միջազգային ցանցի տարեկան աշխատաժողովը
Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին
15:19
Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին
Թուրքիան ցանկանում է մնալ պատերազմի սահմաններից դուրս. Հաքան Ֆիդան
14:42
Թուրքիան ցանկանում է մնալ պատերազմի սահմաններից դուրս. Հաքան Ֆիդան
Իսրայելը ցամաքային գործողություն սկսեց Լիբանանի հարավում
14:04
Իսրայելը ցամաքային գործողություն սկսեց Լիբանանի հարավում
Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին. ընտանիքի հայտարարությունը
13:36
Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին. ընտանիքի հայտարարությունը
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը
13:20
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը
Իսրայելը ոչնչացրել է Իրանի գերագույն առաջնորդի ինքնաթիռը
12:56
Իսրայելը ոչնչացրել է Իրանի գերագույն առաջնորդի ինքնաթիռը
Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է. Գալյան
12:31
Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է. Գալյան
Արաղչի. Իրանը կպատերազմի մինչև Թրամփը հասկանա, որ պատերազմ սկսելը սխալ էր
12:05
Արաղչի. Իրանը կպատերազմի մինչև Թրամփը հասկանա, որ պատերազմ սկսելը սխալ էր
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան մերժել են Թրամփին
11:43
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան մերժել են Թրամփին
Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն
11:23
Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն