Լրահոս 24/7
17.03.2026

Մոտ ժամանակներում կներկայացնենք արտաքին քաղաքականության մեր հայեցակարգը. Ծառուկյան

Մոտ ժամանակներում կներկայացնենք արտաքին քաղաքականության մեր հայեցակարգը. Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի։

Այսօր ցանկանում եմ ներկայացնել մեր նախընտրական ծրագրի մի քանի առանցքային սկզբունքներ, ինչպես նաև մեր տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ՝ որպես բաց և բովանդակալից երկխոսության հրավեր մեր միջազգային գործընկերներին և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին։

  1. Առաջիկա քաղաքական գործընթացներն ու ընտրությունները չեն հանդիսանում աշխարհաքաղաքական ընտրություն ուժային կենտրոնների միջև։ Սա գաղափարների, ծրագրերի և պետության զարգացման մոտեցումների մրցակցություն է, որը պետք է տեղի ունենա սահմանադրական և ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակում։ Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի։
  2. Ներքին բոլոր փոփոխությունները պետք է իրականացվեն սահմանադրական ընթացակարգերի միջոցով։ Մենք համոզված ենք, որ քաղաքական գործընթացների լեգիտիմության և կանխատեսելիության ամրապնդումը պետության կայունության և հասարակական վստահության հիմքն է։
  3. Մոտ ժամանակներում մենք կներկայացնենք արտաքին քաղաքականության մեր հայեցակարգը, որը հստակորեն ցույց կտա, թե ինչպես է Հայաստանը վերականգնելու հավասարակշռությունը, հուսալիությունը և կայունությունը գործընկերների հետ հարաբերություններում։
  4. Մեր արտաքին քաղաքականության ռազմավարության հիմքում դրված է ռազմավարական և կանխատեսելի հավասարակշռության վերականգնման սկզբունքը։ Հայաստանը գործընկերային հարաբերություններ է կառուցելու միջազգային բոլոր հիմնական դերակատարների հետ՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, ԵՄ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև հարևան պետությունների հետ։ Մեզ համար սա միջազգային հարաբերություններում վստահելիության և կանխատեսելիության ամրապնդման համակարգային ռազմավարություն է։
  5. Հայաստանը պետք է դառնա ներդրումների, ենթակառուցվածքային նախագծերի և նոր հնարավորությունների համար բաց երկիր։ Մենք տեսնում ենք առանձնահատուկ ներուժ տարածաշրջանային տրանսպորտային հանգույցների և հաղորդակցության ուղիների զարգացման մեջ, ինչը կարող է ուժեղացնել Հայաստանի դերը՝ որպես տնտեսական տարածքները կապող օղակի։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է զարգացնել տեխնոլոգիական տնտեսությունը, աջակցել նորարարություններին, թվային ենթակառուցվածքների և նոր ոլորտների զարգացմանը։ Ներդրումները, ենթակառուցվածքային նախագծերը և տեխնոլոգիական զարգացումը ոչ միայն տնտեսական աճ են ապահովում, այլև երկարաժամկետ կայունության և տարածաշրջանային ազդեցության հիմք են։
  6. Միջազգային գործընկերների հետ շարունակական և կառուցողական երկխոսությունը հնարավորություն է տալիս արտաքին քաղաքականությունը, տնտեսական ռազմավարությունը և ինստիտուցիոնալ զարգացումը միավորել մեկ ամբողջական, փոխկապակցված տեսլականի մեջ։
  7. Անվտանգության և խաղաղության հարցը հայ ժողովրդի համար ունի խոր պատմական հիմքեր։ Մեր առաջնահերթ նպատակը երաշխավորված և արդար խաղաղության հաստատումն է։
  8. Հայերն աշխարհի տարբեր երկրներում միշտ կարևոր ներդրում են ունեցել իրենց բնակության երկրների զարգացման մեջ։ Այսօր մենք առաջարկում ենք մոտեցում, որը Սփյուռքի ներուժը դիտարկում է ոչ միայն որպես ռեսուրս, այլ որպես Հայաստանի ռազմավարական խորության ընդլայնման գործոն։ Մենք ծրագրում ենք Սփյուռքի ներգրավումը տնտեսական, տեխնոլոգիական, գիտական և մշակութային նախագծերում, ինչը կամրապնդի Հայաստանի կայունությունը և դերը միջազգային ասպարեզում։ Մեր խնդիրն է ստեղծել ամբողջ աշխարհում ապրող հայերի համագործակցության ժամանակակից ցանցային համակարգ։ Մենք համոզված ենք, որ Հայաստանը կարող է բնական կամուրջ դառնալ տարբեր երկրների և տարածաշրջանների միջև՝ հայ ժողովրդի գլոբալ ներկայությունն օգտագործելով որպես ռազմավարական խորության գործիք։

Իմ թիմում այսօր համախմբված են մասնագետներ, որոնք ունեն պետական կառավարման և միջազգային համագործակցության փորձ, պրոֆեսիոնալներ, որոնք կարող են հավասարակշռված որոշումներ ընդունել երկրի զարգացման և ժողովրդի շահերի պաշտպանության համար։

Մեր նպատակը կայուն, անվտանգ և զարգացող Հայաստան կառուցելն է։ Պետություն, որն ամրապնդում է իր ինստիտուտները, որի արտաքին քաղաքականությունը վերականգնում է ռազմավարական հավասարակշռությունը և լիարժեքորեն բացահայտում իր ժողովրդի ներուժը։

Մենք տեսնում ենք Հայաստանը որպես երկիր, որը կապում է տարածաշրջանները և ստեղծում համագործակցության հնարավորություններ։

Լրահոս
Ալեն Ռոբերտովիչ, ընդհանրապես արդար չի այս ամենը, տեղս չեմ գտնում. Նարեկ Կարապետյան
16:55
Ալեն Ռոբերտովիչ, ընդհանրապես արդար չի այս ամենը, տեղս չեմ գտնում. Նարեկ Կարապետյան
Մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը գնալով մեծանում է. վարչապետ
16:40
Մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը գնալով մեծանում է. վարչապետ
Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան
16:33
Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
16:27
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Հորդորում եմ, որ իրենց առաջին համար Ռոբերտ Քոչարյանին համոզեն ու բերեն նստեցնեն այդ դահլիճում. Ալեքսանյան
16:10
Հորդորում եմ, որ իրենց առաջին համար Ռոբերտ Քոչարյանին համոզեն ու բերեն նստեցնեն այդ դահլիճում. Ալեքսանյան
ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի արտահանման մեծ մասը ազատել մաքսատուրքերից
15:51
ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի արտահանման մեծ մասը ազատել մաքսատուրքերից
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
15:33
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը
15:04
Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
14:47
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Մենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չենք ստեղծի, չունենք. Փաշինյան
14:23
Մենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չենք ստեղծի, չունենք. Փաշինյան
Վերջին երկու ամսում սա Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ այցն է Հայաստան․ վարչապետ
14:06
Վերջին երկու ամսում սա Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ այցն է Հայաստան․ վարչապետ
Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակել խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել
13:46
Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակել խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել
Ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները. Լայեն
13:28
Ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները. Լայեն
Մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում. վարչապետ
13:16
Մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում. վարչապետ
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան 
13:02
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան