Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ։
Դատալեքս հարթակում հրապարակված տեղեկատվության համաձայն, հայցը վերաբերում է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելուն։
Հայցադիմումը ստացվել է երեկ՝ մարտի 16-ին, նույն օրը այն մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։













