Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել կացը հայտարարել է, որ գիշերը Իրանում իրականացված օդային հարվածի արդյունքում սպանվել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իսրայելի պաշտպանության բանակը ևս հաստատել էր, որ թիրախավորել է Լարիջանիին՝ ընդգծելով, որ գործողությունը եղել է նպատակային հարված Իրանի բարձրաստիճան կառույցների դեմ։
Բացի այդ, Իսրայելի բանակի հաղորդմամբ՝ առանձին հարվածի արդյունքում սպանվել է նաև «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար Գոլամռեզա Սոլեյմանին, որը համարվում է Իրանի ներքին անվտանգության համակարգի կարևոր դեմքերից մեկը։













