Լրահոս 24/7
17.03.2026

Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչեւ 4 տարեկան

Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչեւ 4 տարեկան

Նախադպրոցական, հանրակրթության եւ մասնագիտական կրթության բնագավառներում հաստատությունների ղեկավարման համար հավաստագիր է պահանջվում: Կատարվել են համապատասխան փոփոխություններ, որոնք միասնական ձեւով են սահմանում հավաստագրման դիմելու համար անձին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ հավաստագրի դադարեցման դեպքերը եւ ընդհանուր մոտեցումները: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացնելով «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին» եւ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Նախարարի խոսքով առաջարկվում է նախադպրոցական, հանրակրթության եւ մասնագիտական կրթության բնագավառների օրենքներում հավաստագրման պահանջները վերանայել եւ հղում կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 40.1-ի հոդվածին, որով սահմանվում են միասնական ստանդարտները: Զեկուցողը նշել է, որ դա հնարավորություն կտա միասնական քաղաքականություն վարել եւ հետագայում հավաստագրման քննության անցկացման ընթացակարգերը մոտեցնել միմյանց:

Օրենսդրական փաթեթով նախատեսվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքին, որով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչեւ 4 տարեկան: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկու տարիքային շեմ է առաջարկվում. ընդհանուր առմամբ 4-6 տարիքի երեխաների համար սահմանվում է նախակրթարան, իսկ այն բնակավայրերում, որտեղ կա միակ նախադպրոցական ծառայություն, հնարավորություն ընձեռել ապահովելու 3-6 տարեկանների համար նախակրթարանների գործունեությունը:

Կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը եւ ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը՝ ըստ Կառավարության ռազմավարական նպատակների:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հանձնաժողովի՝ մարտի 17-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է