Լրահոս 24/7
17.03.2026

ՀՀ-ԵՄ համագործակցության ռազմավարական օրակարգով սահմանված են չափազանց հավակնոտ առաջնահերթություններ

ՀՀ-ԵՄ համագործակցության ռազմավարական օրակարգով սահմանված են չափազանց հավակնոտ առաջնահերթություններ

Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության առանցքում ռազմավարական օրակարգն է, որով հստակ սահմանված են չափազանց հավակնոտ առաջնահերթություններ մի շարք կարևոր ուղղություններով, որոնք ուղղորդելու են համագործակցությունը գալիք տարիներին։

Այդ կարծիքը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ երևանյան միջազգային համաժողովի ընթացքում հայտնեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«Պետական ոլորտում բարեփոխումներին, այդ թվում՝ արդյունավետ, լավ կառավարմանն աջակցելը ԵՄ-ի կարևորագույն հանձնառություններից մեկն է։ Ժողովրդավարական հասարակարգերում կան գրված ու չգրված կանոններ, քաղաքացիների ու պետական կառույցների փոխգործակցության օրենսդրական ընթացակարգեր, որոնց համաձայն՝ պետությունները պարտավորվում են տրամադրել անվտանգային երաշխիքներ, պաշտպանել քաղաքացիների հիմնարար ազատությունները, մատուցել այնպիսի ծառայություններ, որպեսզի հասարակությունները կարողանան զարգանալ»,- նշեց Մարագոսը։

Նրա դիտարկմամբ՝ դա իր հերթին օգուտ է բերում նաև նրանց, ովքեր ներգրավված են նորարարության ոլորտում՝ զուտ դիմակայունության ապահովման տեսանկյունից։ Մարագոսի համոզմամբ՝ հասարակության զարգացման նախադրյալը խաղաղությունն ու անվտանգությունն է։ Այդ արժեքներն այսօրվա աշխարհում ծայրահեղ կարևոր են դարձել։

«Մենք Հայաստանում տեսել ենք նշանակալի զարգացում։ Նախորդ տարվա օգոստոսին Սպիտակ տանը կայացած համաժողովը մեծապես նպաստել է այդ գործընթացին։ ԵՄ-ն նույնպես աջակցում է խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը տարածաշրջանում՝ կարևորելով հատկապես դիվանագիտական աշխատանքը, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելության առկայությունը Հայաստանում։ Հայաստանի կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, խաղաղության ինստիտուցիոնալացումը հաղորդակցության շրջանակների ընդլայնման տեսանկյունից նպաստում են հարաբերությունների զարգացմանը՝ էլ ավելի բարձրացնելով դրանց մակարդակը։ Հակամարտության բացակայությունը և Միջին միջանցքի առկայությունը թույլ կտան Հայաստանին ավելի մեծ հանձնառությամբ աշխատել պետական կառույցների գործունեության արդիականացման ուղղությամբ»,- ասաց Մարագոսը՝ հավելելով, որ ԵՄ-ն կշարունակի աջակցություն տրամադրել Հայաստանին։

Մարագոսն իր ելույթում ուշադրություն դարձրեց համագործակցության ռազմավարական օրակարգին, որն ընկած է ԵՄ-ՀՀ փոխգործակցության առանցքում, և որը ստորագրվել է նախորդ տարվա դեկտեմբերին։ Ըստ նրա՝ այդ օրակարգով հստակ սահմանված են չափազանց հավակնոտ առաջնահերթություններ մի շարք կարևոր ուղղություններով, որոնք ուղղորդելու են համագործակցությունը գալիք տարիներին, ինչը թույլ կտա ամբողջությամբ օգտագործել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներուժը։ Դրա շնորհիվ Հայաստանը կդառնա ավելի անվտանգ, հաջողությամբ կդիմակայի հետագա արտաքին ցնցումներին՝ միաժամանակ ապահովելով պատշաճ արդյունքներ քաղաքացիների համար։

«Մենք պետք է համագործակցենք, որպեսզի ստեղծենք հավելյալ կարողություններ՝ համատեղ օրակարգն իրականացնելու համար։ Համագործակցությունը ոչ միայն միտված է ծրագրերի իրականացմանը, այլև կառուցակարգերի ամրապնդմանն ու դրանց գործունեության կանխատեսելիությունը խթանելուն։ Այդ իմաստով համակարգային փոխակերպումները հիմնված են նաև նորարարական լուծումների վրա։ Մենք Հայաստանի պետական կառավարման բարեփոխումներին աջակցել ենք մի շարք գործիքներով։ Կցանկանայի ընդգծել մասնավորապես «ՍԻԳՄԱ» ծրագիրը ։ Փոխգործակցության միջոցով մենք Հայաստանին կօգնենք ստեղծել թափանցիկ, հաշվետու և արդյունավետ պետական կառույցներ»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Նա հայտնեց, որ վերջերս իրենք հրապարակել են զեկույց այն մասին, թե ինչ կատարողական ունի Հայաստանը մասնավորապես պետական կառավարման սկզբունքների իրականացման առումով։ Զեկույցը բավականին որակյալ փաստաթուղթ է պետական կառույցներում բարեփոխումների իրականացման ճանապարհին։

«Հայաստանն, ընդհանուր առմամբ, ապահովել է առաջընթաց պետական կառավարման համակարգի ֆունկցիոնալության տեսանկյունից։ Նշանակալի ձեռքբերումներ են գրանցվել նաև պետական ֆինանսների կառավարման և պետական ծառայությունների թվայնացման ուղղությամբ։ Հայաստանի նախարարությունների ու պատկան կառույցների հետ մեր համագործակցության բոլոր ուղղություններում շեշտը դնում ենք ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ու նորարարության վրա։ Շատ հաճախ հաշվի ենք առնում մասնավոր հատվածը, որպեսզի ապահովենք մրցակցային տարրը, բայց հատկապես պետական կառավարման ոլորտում նորարարությունն իսկապես ունի կենսական նշանակություն՝ զուտ քաղաքացիակենտրոն ճկուն համակարգ ունենալու առումով, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարության տեսանկյունից»,- նշեց Մարագոսը։

Նա հավելեց, որ տնտեսական մրցունակությունը բարձրացնելու և արտահանման կարողությունները զարգացնելու նպատակով ԵՄ-ն նույնպես սերտորեն աշխատում է Հայաստանի հետ։ Կարևոր ուղղություններից են նաև սոցիալական ծառայություններն ու առողջապահությունը, որոնց զարգացումը նախընտրելի է հատկապես դիմակայունության եվրոպական մոդելի օրինակով։

Մարագոսի կարծիքով՝ պետական կառավարման համակարգի բարեփոխումները պետք է իրականացվեն տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումներին զուգընթաց, քանի որ համայնքներն են հիմնական քարշակ ուժերը։

«Այդ առումով նույնպես իրականացվում են համատեղ ծրագրեր, որոնցից են, օրինակ, «Համայնքապետերն հանուն տնտեսական զարգացման» ծրագիրն ու «Կանաչ Երևան» նախաձեռնությունը։ Անհրաժեշտ է ընդլայնել ներդրումների ծավալը՝ ստեղծելով նոր հնարավորություններ ոչ միայն ենթակառուցվածքների զարգացման համար։ Խոսքը նաև էներգետիկայի, թվային հաղորդակցության մասին է։ Այդ ոլորտներում ԵՄ-ն տեսնում է համագործակցության ընդլայնման անհրաժեշտություն։ ԵՄ-ն կշարունակի լինել Հայաստանի գործընկերը բոլոր ոլորտներում՝ նպաստելով կայուն զարգացմանը»,- եզրափակեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է