Լրահոս 24/7
18.03.2026

Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է

Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է

Արման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկ: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Հայազգի խառը մենամարտերի (MMA) մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը վերադարձել է կազմակերպության քաշային կարգերից անկախ (Pound-for-Pound կամ P4P) լավագույն մարտիկների թոփ-15։

Рейтинг P4P бойцов UFC

Ըստ պրոմոուշենի մամուլի ծառայության հրապարակած նոր վարկանիշային աղյուսակի՝ 29-ամյա Ծառուկյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։ Այս ցուցակից նա դուրս է մղել կիսաթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, ամերիկացի Մաքս Հոլոուեյին, ով իր վերջին մենամարտում պարտություն էր կրել Չարլզ Օլիվեյրայից: Բրազիլացին, իր հերթին, բարելավել է դիրքերը՝ բարձրանալով 11-րդ հորիզոնական:

Արման Ծառուկյանն այժմ գտնվում է հիանալի մարզավիճակում և ունի 5 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարք: Նա օկտագոն է դուրս եկել նախորդ տարվա նոյեմբերին՝ Կատարում կայացած «UFC Fight Night 265» մրցաշարի շրջանակում, որտեղ արդեն երկրորդ ռաունդում խեղդող հնարքով տպավորիչ հաղթանակ է տարել նորզելանդացի հայտնի մարտիկ Դեն Հուկերի նկատմամբ։

Մասնագիտական կարիերայում Ծառուկյանն ընդհանուր առմամբ անցկացրել է 26 մենամարտ, որոնցից 23-ում հաղթել է, իսկ 3-ում՝ պարտվել (UFC-ում նրա ցուցանիշն է՝ 10 հաղթանակ և 2 պարտություն):

Հավելենք, որ UFC-ի P4P վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսլամ Մախաչևը: Լավագույն եռյակում են նաև Իլիա Թոփուրիան (2) և Խամզատ Չիմաևը (3)։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է