Իրանը մտադիր է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողությունում կիրառել նոր զինատեսակ։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան:
«Առաջիկա օրերին մենք կօգտագործենք զենք, որը նախկինում չենք օգտագործել»,- նրա խոսքերը մեջբերում է իրանական SNN-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին։ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։













