Լրահոս 24/7
19.03.2026

Մարթա Կոսը Հայաստանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մարթա Կոսը Հայաստանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոս-ը այսօր՝ մարտի 19-ին, կլինի Հայաստանում. հայտնում են Եվրոպական հանձնաժողովից։ Հանձնակատարը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Քննարկումների օրակարգում են ԵՄ-Հայաստան առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտային, թվային, էներգետիկ և առևտրային կապերի ամրապնդումը՝ ԵՄ կապակցվածության օրակարգի շրջանակում։ Կողմերը կանդրադառնան նաև տարածաշրջանային իրավիճակին և Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը։

Մարթա Կոսը կհանդիպի նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ քննարկելու ԵՄ-ի 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունության և աճի ծրագրի» իրականացման ընթացքը։ Հանդիպումից հետո նախատեսվում է համատեղ մամուլի հայտարարություն։

Այցի շրջանակում հանձնակատարը կհանդիպի նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով։

Ուրբաթ օրը Մարթա Կոսը կայցելի Գյումրի, որտեղ կծանոթանա ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին՝ ուղղված սոցիալական ներառմանը, տեղական տնտեսական զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։ Միայն 2024 թվականին ԵՄ ծրագրերի աջակցությամբ Հայաստանում աջակցություն է ստացել ավելի քան 7000 բիզնես, ստեղծվել է ավելի քան 20,000 աշխատատեղ։

Հանձնակատարը կայցելի նաև Գյումրիի պատմական շուկա, որը ներկայումս վերականգնվում է ԵՄ ֆինանսավորմամբ, ինչպես նաև նորարարական կենտրոն, որտեղ խթանվում են երիտասարդների հմտությունները տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտում։

Կոսը ելույթ կունենա Շիրակի պետական համալսարանում, կհանդիպի «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և մեդիայի ներկայացուցիչների հետ, ովքեր ներգրավված են ԵՄ ծրագրերում։ Քննարկումները կկենտրոնանան նրանց գործունեության և Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման գործում ունեցած դերի վրա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է