Չինաստանում արտադրված նոր 45 տրոլեյբուսներն արդեն ամբողջությամբ պատրաստ են և շուտով կլինեն Երևանում: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով։
«Նոր տրոլեյբուսները լիովին կփոխարինեն նախկին հնամաշ շարժակազմին, և բոլոր հին տրոլեյբուսները դուրս կգան շահագործումից»,– հայտնել է քաղաքապետը։













