Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամազի (աղոթք իսլամում) է մասնակցել իր ծննդավայր Ռիզե քաղաքի Գյունեյսու կենտրոնական մզկիթում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նամազից հետո Էրդողանը հանդես է եկել ելույթով ու անդրադարձել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին ու Իսրայելին։
«Մերձավոր Արևելքն այս պահին եռում է և ինչպես գիտեք սիոնիստական Իսրայելը սպանել է հարյուրավոր ու հազարավոր մարդկանց։ Կասկած չունեմ, որ կվճարի դրա համար»,- նշել է Էրդողանը։













