Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ամերիկյան F-35 կործանիչի խոցումը խորհրդանշում է գոյություն ունեցող աշխարհակարգի փլուզումը: Նրա խոսքով՝ այս ինքնաթիռը ոչ միայն ռազմական տեխնիկա էր, այլև ԱՄՆ-ի ռազմական անպարտելիության և հավակնությունների խորհրդանիշը, որն աշխարհում առաջին անգամ հարվածի է ենթարկվել: Այս մասին նա գրառում է կատարել է X-ի իր էջում։
Հայտարարությունը հաջորդել է Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ավիաբազայում F-35 կործանիչի վթարային վայրէջքին, որն իրականացվել էր Իրանի օդային տարածքում մարտական առաջադրանք կատարելուց հետո:
Ըստ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM), ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել, իսկ օդաչուն գտնվում է կայուն վիճակում։ Պաշտոնական տվյալներով՝ միջադեպի պատճառները դեռ պարզվում են, սակայն լրատվամիջոցների տեղեկություններով՝ կործանիչը հավանաբար խոցվել է Իրանի կողմից։













