Չի՛ լինի որևէ արարք, որը անպատասխան կմնա, հիշե՛նք սա, սկզբունքայի՛ն պետք է լինենք: Այս մասին կիրակնօրյա աղոթքի ժամանակ հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Մենք ապաշխարհում ենք, կրում ենք զրկանքներ, բայց հաճախ չէ որ հասկանում ենք թե դա ինչի համար է։ Այն, ինչ որ մենք անում ենք, ոչ թե անում ենք նրա համար, որովհետև դա մեզ օգուտ է, այլ՝ անում ենք նրա համար, որովհետև այդպես է ուզում Աստված, որոհետև այդ է ճանապարհը, որը կօգնի արժնանալ փրկության։ Մենք պատասխան ունենք տալու, չի՛ լինելու մի քայլ, որը անպատասխան է մնալու։ Մարդիկ կորցնում են իրենց հույսը, որովհետև չունեն նպատակ, մեր նպատակը սահմանված է, այն գտնվում է երկնքում և դրան հասնելու համար մենք պիտի կարողանանք հաղթահարել վերջին դատաստանի դժվարությունները»,- ասաց նա։













