Լրահոս 24/7
23.03.2026

Ադրբեջանի հետ խաղաղությունը հեռու գաղափար չէ, այն կա, գոյություն ունի. Միրզոյան

Ադրբեջանի հետ խաղաղությունը հեռու գաղափար չէ, այն կա, գոյություն ունի. Միրզոյան

«Ադրբեջանի հետ խաղաղությունը հեռու գաղափար չէ, այն կա, գոություն ունի, բավականի շոշափելի է»,-ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Որպես վկայություն նշեց՝ սահմանին կրակոցներ չկան, զոհեր չկան, Ադրեջանը բացել է իր տարածքը դեպի Հայաստան բեռների համար, Ղազախստանից, ՌԴ-ից եղան ներմուծումներ, կլինեն նաև հակառակ ուղղությամբ, Հայաստանը հայտարարել է, որ իր տարածքը ևս բաց է և կարող են տարանցումներ տեղի ունենել, ավելին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է ուղղակի երկկողմ առևտուր, հայկական ընկերություններն ադրբեջանական ընկերություններից նավաթամթերք են գնում։

«Այսօր երկու երկրները քննարկում են նաև այն ապրանքների ցանկը, որը կարող է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել։ Վստահ եմ՝ առաջիկայում նոր ապրանքներ կհամալրեն առևտրի ցանկը»,- ասաց Միրզոյանը։

Նա հարցադրում արեց՝ որո՞նք են այն երաշխքիները, որոնք պետք է երաշխավորեն Հայաստանի ու Ադրեջանի միջև խաղաղությունը։ Միրզոյանը պատասխանեց. «Մեծ հաշվով տեսել ենք բազմաթիվ կնքված խաղաղություններ, որոնք ունեցել են այս կամ այն երաշխավորը, երաշխավորների խումբը, սակայն չեն գործել, հաճախ «խաղաղությունների» խախտողները եղել են երաշխավորները։

Մեր դեպքում թղթի վրա ոչ մի երաշխավոր չկա գրված։ Խորապես համոզված եմ, որ բոլոր իրական խաղաղությունները խաղաղություն են և մնում են, քանի դեռ և այնքանով, որքանով այդ խաղաղությունը շահավետ է կողմերի համար, ոչ թե երաշխավորների։ Քանի դեռ խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի ու Ադրբեջանի համար, այդ խաղաղությունը կշարունակի գործել, իսկ շահավետության օրինակները քիչ առաջ նշեցի»։

«Իհարկե ասել, որ բոլոր հարցերը փակված են, ոչ մի խնդիր չկա, բոլորովին անամպ է Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը, կլինի մեծ չափազանցություն։ Ի վերջո տասնամյակների կոնֆլկտ է եղել, այդքան արյուն է հեղվել, այդ վերքերը դեռ թարմ են, ունենք պահվող անձինք Բաքվի բանտերում, կան հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում անհետ կորածների ճակատագրերի պարզաբանում։ Բայց գոհունակությամբ կարող եմ տեսնել, որ ագրեսիան, միմյանց նկատմամբ թշնամությունը երկու հասարակություններում, երկու երկրների ներկայացուցիչների տեքստերում, աստիճանաբար նվազում է։

Հեշտ ճանապարհ չէ, բայց հաստատակամորեն պետք է շարժվենք այս ճանապարհով և մի օր կունենանք, հուսով եմ, վերջնական, այդ թվում և հոգեբանական հաշտեցում երկու հասարակությունների միջև»,- ասաց Ա. Միրզոյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է