Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ կա խոստումնալից երկխոսություն։
«Ունենք դինամիկ, խոստումնալից երկխոսություն Թուրքիայի հետ, կա որոշակի աշխատանք, որը գետնի վրա տարվում է»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ օրինակ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման համար կա համատեղ աշխատանքային խումբ, որը արդեն երկու հանդիպում է ունեցել։ «Տեղում նայել են ենթակառուցվածքները»,- հավելել է նա։
ԱԳ նախարարը շեշտել է, որ քննարկվում են մշակութային ոլորտում համագործակցության հնարավորություններ, մասնավորապես՝ Անիի պատմական կամրջի վերականգնումը, ինչպես նաև երկու երկրների բուհերում միմյանց ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու հարցը։














