Լրահոս 24/7
23.03.2026

Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ նորերից է. Գագիկ Ծառուկյան

Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ նորերից է. Գագիկ Ծառուկյան

«Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ նորերից է։ Ապագայի վարչապետ է։ Մեր երկրին այսօր պետք է ապագայի վարչապետ»,- դատարանի բակում լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, բարերար, «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը։

Նա ընդգծեց, որ կգա ժամանակը ու կտեղեկացնեն, թե ով է իրենց վարչապետի թեկածուն. «Հենց գա ժամանակը, կասենք։ Այսօր մեզ պետք է ապագային վարչապետ»։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութերին «ուժեղ տղերքի» մասին, նա նշեց. «Մենք ուժեղ ենք մեր արած գործերով։ Կարող եք հանրության հարցնել։

Այսօր Հայաստանի առաջ շատ խնդիրներ են ծառացած ու պետք է դրա մասին մտածել»։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, որ եթե առաջիկա ընտրություններում ՔՊ սահմանադրական մեծամասնություն չկազմի, սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Այսօր ոչ մեկը պատերազմ չի ուզում։ Պատերազմը, խաղաղությունը ոչ թե պետք է ձևական խոսքով լինի, Ադրբեջանի թելադրանքով՝ սա պետք է տաք, սա պետք է կատարեք, զորքերը քչանան, զենք չառնեք, իսկ իրենք ուժեղանան… Այստեղ խաղաղություն չկա։ Դա թելադրանք է։ Այսօր եթե հնարավորություն տրվի, որ մենք որոշողը լինենք, դրա բոլոր նախադրյալները կան, անմիջապես 3, 4, 5 հզոր, ազդեցիկ պետությունների հետ, որպես դաշնակից, փաստաթուղթ կստորագրենք և ճանճը չի տզզա այդ տարածքում։ Դա կլինի երաշխավորված խաղաղություն։ Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված։

Մենք, փոքր պետություն լինելով, հզոր դաշնակիցների կարիք ունենք։

Այսօր ի՞նչն է երաշխավորված։ Մեր բարձունքների վրա, մեր հողերում ադրբեջանցիներն են նստած, մեր գերիները, մեր գեներալները, նախագահներն այնտեղ, սա՞ է խաղաղություն»։

Հարցին՝ ասում են, ով ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում, կալանավորում են, Գ.Ծառուկյանն ասաց. «Ինձ ձերբակալել են, ստուգել են։ Մարդը եթե ինքը մաքուր է, վստահ է, ինչի՞ց պետք է վախենա»։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունով և «Առաջարկ Հայաստանին» ծրագրով:

«Չի լինելու դաշինք, ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ն։ Մարտին տեղի կունենա կուսակցության համագումարը, որի շրջանակում էլ կհրապարկվի «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ցուցակի առաջին 30 տեղերում ընդգրկվելիք անձանց ցուցակը»,- ավել վաղ հայտարարել էր Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է