Լրահոս 24/7
26.03.2026

Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում

Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում

Այսօր լարված իրավիճակն է ստեղծվել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, Տարոնիկ բնակավայրի բնակիչները, կարելի է ասել՝ ամբողջ գյուղը, ի նշան բողոքի գյուղից շարժվում են դեպի Երևան-Արմավիր գլխավոր ճանապարհ, որպեսզի իրականացնեն իրենց բողոքի ակցիան։

«Մարտի 15-ին էր, որ ուզում էինք նույն գործողությունն իրականացնել, այն է գյուղի մոտ 1 կիլոմետրանոց անբարեկարգ ճանապարհի պատճառով այդ օրը ցանկություն էր առաջացել ամբողջ գյուղով պարալիզացնեինք գլխավոր ճանապարհը։ Մեր ու մանուկ, ահել-ջահել, կին-տղամարդ դուրս էինք եկել ու արդեն պիտի ճանապարհը փակեինք, բայց վերջին պահին հրաժարվեցինք դիմել այդ ծայրահեղ միջոցին, քանի որ մեզ խոստացան, որ խնդիրը կլուծվի։ Խնդիր, որը 30 տարվա պատմություն ունի։

Հիմա մեզ կմեղադրեն, թե բա ինչի 30 տարի չէիք բարձրաձայնում խնդրի մասին։ Միշտ էլ բարձրաձայնել ենք, թե՛ նախորդ իշխանություններին, թե՛ ներկա, թե՛ բանավոր, թե՛ գրավոր, ու բոլորն էլ ամեն անգամ խոստացել են, որ ի շահ բնակչի ասֆալտապատումը կարվի, բայց հայտնի ֆիլմի հայտնի Գիքորի նման՝ օրերը մթնել, անց են կացել, բայց էս խնդիրը չի լուծվել։

Ուրախ ենք, որ կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր գյուղում ընտիր մանկապարտեզ կառուցեց, ինչի համար ողջ գյուղը երախտապարտ է։ Բայց ո՞ւմ է պետք, որ մանկապարտեզ հասնելու համար երեխաները անձրևին ոտքից գլուխ ցեխոտվում են, ամառն էլ փոշին է խեղդում։ Դրա համար էլ ոչ մարզպետին ենք վստահում, ոչ քաղաքապետին։ Մեր հույսը վարչապետն է, ով գյուղին նվիրեց ընտիր մանկատխպատեզ, հիմա էլ ուզում ենք իր հսկողությամբ էս 1 կմ-անոց՝ վարորդներիս համար պատուհաս դարձած ճանապարհը հիմնանորոգվի»,-ասել են բնակիչները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման էին ժամանել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, նույն նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուներն ու վարչական շրջանի ղեկավարը, ինչպես նաև ճանապարհը կառուցելու համար մրցույթը շահած կառուցապատողները, այդպես էին ասում հավաքվածները, ինչից հետո գյուղացիները, այս անգամ հավատալով պատասխանատուների խոսքերին, հրաժարվեցին ճանապարհ փակելուց։
Իսկ պատասխանատուները խոստացել են, որ ապրիլի 30-ից կաշխատեն սայլը տեղից շարժել։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է