Լրահոս 24/7
27.03.2026

Վստահություն ունեմ, որ ՀՀ քաղաքացին կողմ կքվեարկի հանրաքվեին. Ալեքսանյան

Վստահություն ունեմ, որ ՀՀ քաղաքացին կողմ կքվեարկի հանրաքվեին. Ալեքսանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է ներկայացրել կուսակցության նախընտրական ցուցակի ձևավորման և վարչապետի թեկնածուի ընտրության գործընթացից։

Ալեքսանյանի խոսքով՝ ՔՊ-ն անցնում է ներկուսակցական փրայմերիզի առաջին փուլը, որտեղ ձևավորվել է կուսակցության առաջին 50-յակը։ Նա շեշտեց, որ ցուցակը համապատասխանեցվել է օրենսդրության պահանջներին՝ պահպանելով գենդերային քվոտաները։

«Փաստացի մեր պատվիրակները հիմա ընտրում են դասավորվածությունը… ով ավելի շատ ձայն է հավաքել, ըստ հավաքած ձայների՝ այդ 50 հոգին դասավորվում են այդ 50-ի մեջ»,- նշեց պատգամավորը։

Ալեքսանյանը սա հակադրեց այլ կուսակցությունների գործելաոճին. «Այդտեղ մի հոգի նստած, թուղթը ձեռքին, լսում է, թե այնտեղից ինչ են ասում պագոնավոր ձյաձյաները՝ ԿԳԲ-ի, ու գրում է՝ այս մեկը՝ առաջին, այս մեկը՝ երկրորդ…»։

Հարցին, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն, Ալեքսանյանը պատասխանեց. «Իմ ընկալմամբ՝ այստեղ կա բացահայտ ֆավորիտ՝ Նիկոլ Փաշինյանը»։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարություններին և նրա հնարավոր արտաքին կապերին՝ Ալեքսանյանը կասկածի տակ դրեց դրանց արդյունավետությունը. «Բրիտանիայում իր բիզնեսները սանկցիաների տակ են, Ֆրանսիայում իր նկատմամբ, եթե չեմ սխալվում, կա մեղադրանք փողերի լվացման գործով… Այդ ո՞ր եվրոպական երկրի մասին եք խոսում, որ ինքը լավ հարաբերություններ ունի»։

Նա նաև հավելեց, որ ընդդիմադիր ուժերը միլիոններ են ծախսում AI-ով (արհեստական բանականություն) գեներացված քոնթենտի և սոցիալական ցանցերի գովազդների վրա, բայց, ըստ նրա, «միևնույն է՝ ընտրությունները պարտվելու են»։

Ալեքսանյանը վստահություն հայտնեց, որ սահմանադրական հանրաքվեի դեպքում ՀՀ քաղաքացիները կողմ կքվեարկեն։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է