Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների և ռմբակոծությունների հետևանքով վնասվել է ավելի քան 92,000 քաղաքացիական կառույց, այդ թվում՝ առնվազն 71,000 բնակելի շենք։ Այդ մասին հայտնում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Պիր Հոսեյն Կոլիվանդի։
«Ցավոք, մինչ օրս հարձակումների հետևանքով վնասվել է 92,662 քաղաքացիական կառույց, որոնցից 71,256-ը բնակելի շենքեր են», -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նա պետական հեռուստատեսությամբ։ Կոլիվանդը նշել է, որ վնասվել են նաև ավելի քան 20,000 առևտրային հաստատություններ, 290 բժշկական հաստատություններ և Կարմիր մահիկի 17 կենտրոններ։













