Լրահոս 24/7
27.03.2026

Կրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներին․ Ժաննա Անդրեասյան

Կրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներին․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում մասնակցել է «MindX» միջազգային կրթական համաժողովի բացմանը` «Վերաիմաստավորելով կրթությունը՝ հանուն Հայաստանի ապագայի» խորագրով:

Համաժողովը կազմակերպվել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Միջոցառման նպատակն է ստեղծել համագործակցության նոր ձևաչափեր և քննարկել, թե ինչպես կարող է Հայաստանի կրթական էկոհամակարգը խթանել նորարարությունը, զարգացնել մրցունակ աշխատուժը և նպաստել տնտեսական աճին։

Միջոցառմանը մասնակցել են նաև «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կրթության և հմտությունների վարչության տնօրեն Անդրեաս Շլայխերը, «Կրթություն բոլորի համար» (Teach For All) միջազգային ցանցի եվրոպական տարածաշրջանի ղեկավար Անդրեա Պաստորելլին, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ռենատա Լեմոսը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համահիմնադիր Մարի Լու Փափազյանը, կրթական ոլորտի շահառուներ՝ ուսուցիչներ, դպրոցականներ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարն արձանագրել է՝ կրթական համաժողովների հանդեպ հետաքրքրությունը մեծ է․ դա վկայում է մասնագիտական երկխոսության մասին, որը կրթության զարգացման կարևոր պայմաններից է։

«Միմյանց հետ կիսելով տարբեր մտքեր, պատկերացումներ և դիտանկյուններ՝ պետք է գտնենք կրթության համակարգի ռազմավարական խնդիրների լուծման լավագույն ճանապարհները։ Եթե քիչ ենք խոսում միմյանց հետ, ապա համապատասխանաբար քիչ արդյունք կունենանք դասարանում և, ընդհանրապես, երեխայի զարգացման գործընթացում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ քննարկումները նպաստում են կրթական արդյունքի բարելավմանը:

Նախարարի խոսքով՝ կրթական համակարգում ընթացող փոփոխություններն ավելացնում են ուսուցչի ծանրաբեռնվածությունը, ուստի ներկա պայմաններում նրա բարեկեցության հարցը դառնում է առանցքային կրթության որակի արդյունքի տեսանկյունից։

«Որակյալ կրթությունը հնարավոր է միայն այն միջավայրում, որտեղ ուսուցիչը, աշակերտը և գործընթացի յուրաքանչյուր մասնակից իրեն պաշտպանված, ապահով և արժանապատիվ է զգում»,– նշել է նախարարը՝ հավելելով, որ վախն ու անորոշությունը խոչընդոտում են ճանաչողության գործընթացին։

Նրա խոսքով՝ կրթության վերաբերյալ քննարկումներում կարևոր տեղ է զբաղեցնում նաև արհեստական բանականության թեման, որը կարող է լինել թե՛ անհանգստության աղբյուր, թե՛ օգտակար գործիք՝ կախված դրա կիրառման ձևից։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԱԲ գործիքների կիրառման առումով կրթության ոլորտում առկա բազմաթիվ հարցերի պատասխանները միանշանակ չեն․ տարբեր մոտեցումներ կարող են տարբեր արդյունքների հանգեցնել, և այս համատեքստում կարևոր է մանկավարժության դերը՝ որպես ուղղորդող գործիք։

ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ համաժողովի քննարկումները կօգնեն մասնակիցներին մոտենալ կարևոր հարցերի պատասխաններին՝ ստեղծելով միասնականության զգացում։

Ելույթի ավարտին Ժաննա Անդրեասյանը պատմական անդրադարձ է կատարել՝ նշելով, որ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին նախարարությունը կրել է Հանրային կրթության և արվեստի նախարարություն անվանումը, և կրթությունը համադրված է եղել մշակույթի հետ, ինչպես այսօր է: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև «հանրային կրթություն» հասկացությունը՝ ընդգծելով, որ կրթությունը ոչ միայն գիտելիքի փոխանցում է, այլև հանրային բարիք, որը նպաստում է հասարակության զարգացմանը։

«Հետագա տարիներին նախարարությունն ունեցել է նաև մեկ այլ անվանում՝ Լուսավորության նախարարություն։ Կարծում եմ՝ այդ անվանումը փոխանցում է այն ջերմությունը, անկեղծությունն ու անմիջականությունը, որոնք պետք է լինեն կրթության անբաժանելի մասը։ Կրթությունը պետք է լուսավորի մեզ, լուսավորի հասարակությանը, թևեր տա մեր երեխաներին։ Հուսով եմ՝ մտքի այս խաչմերուկում կգտնենք այն ճանապարհները, որոնք մեզ կտանեն դեպի նոր ու լուսավոր բարձունքներ»,– ասել է նա։

Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսված են զեկույցներ, պանելային քննարկումներ, ելույթներ և համագործակցային ձևաչափեր, որոնք կանդրադառնան կրթության ապագային, արհեստական բանականության և տվյալների դերին ուսուցման մեջ, ինչպես նաև կրթության, տեխնոլոգիաների և տնտեսության միջև կապերի խորացմանը։ Կազմակերպիչների խոսքով՝ «MindX»-ը նպատակ ունի դառնալ այն հարթակը, որտեղ կրթությունը, նորարարությունը և համագործակցությունը միավորվում են՝ նպաստելով Հայաստանի ստեղծարար և տեխնոլոգիական ապագայի ձևավորմանը։

ԿԳՄՍ նախարարը նաև հետևել է միջոցառման շրջանակում կազմակերպված նախագծային աշխատանքների ցուցահանդեսին, զրուցել դպրոցականների հետ և հետաքրքրվել նրանց նախասիրություններով, ներկայացված աշխատանքների թեմատիկ ուղղություններով:

Լրահոս
Սամվել Կարապետյանի ու ՀԷՑ տնօրենների քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
16:54
Սամվել Կարապետյանի ու ՀԷՑ տնօրենների քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
16:34
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Կրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներին․ Ժաննա Անդրեասյան
16:15
Կրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներին․ Ժաննա Անդրեասյան
Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի
15:59
Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի
Դատախազությունը կբողոքարկի պետական դավաճանության մեջ մեղադրվողի արդարացման որոշումը
15:30
Դատախազությունը կբողոքարկի պետական դավաճանության մեջ մեղադրվողի արդարացման որոշումը
Ուկրաինան և Սաուդյան Արաբիան պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
15:16
Ուկրաինան և Սաուդյան Արաբիան պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Գնաճի տեմպը սկսել է արագանալ. «Լույս» հիմնադրամ
14:56
Գնաճի տեմպը սկսել է արագանալ. «Լույս» հիմնադրամ
Վստահություն ունեմ, որ ՀՀ քաղաքացին կողմ կքվեարկի հանրաքվեին. Ալեքսանյան
14:44
Վստահություն ունեմ, որ ՀՀ քաղաքացին կողմ կքվեարկի հանրաքվեին. Ալեքսանյան
«Firebird AI»-ին կտրամադրվի 300 մլն դոլար Հրազդանում «ԱԲ գործարանի» կառուցման համար
14:20
«Firebird AI»-ին կտրամադրվի 300 մլն դոլար Հրազդանում «ԱԲ գործարանի» կառուցման համար
Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը
14:03
Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը
Նշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. Գրիգորյան
13:38
Նշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. Գրիգորյան
Իսրայելը ընդլայնում է Լիբանան ներխուժումը
13:29
Իսրայելը ընդլայնում է Լիբանան ներխուժումը
Մեր ուզածն է, որ ունենանք առողջ սերունդ, երեխաները փողոցից կտրվեն. Գագիկ Ծառուկյան
13:09
Մեր ուզածն է, որ ունենանք առողջ սերունդ, երեխաները փողոցից կտրվեն. Գագիկ Ծառուկյան
«Պատիվ ունեմ»-ը սատարելու է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջին․ Աբրահամյան
13:00
«Պատիվ ունեմ»-ը սատարելու է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջին․ Աբրահամյան
Ակնկալում ենք Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացում․ Կոշտա
12:33
Ակնկալում ենք Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացում․ Կոշտա