Լրահոս 24/7
28.03.2026

Bloomberg պարբերականն անդրադարձել է ՀՀ-ում Firebird AI տվյալների կենտրոնի ներդրումային ծրագրին և կնքված աննախադեպ համաձայնագրին

Bloomberg միջազգային հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) տվյալների կենտրոնի ստեղծման ծրագրին և դրա շրջանակում կնքված սինդիկացված վարկային համաձայնագրին։ 

Հոդվածում նշվում է, որ հայաստանյան առաջատար ֆինանսական կառույցները 300 միլիոն դոլարի ֆինանսավորում կհատկացնեն Firebird AI ընկերությանը՝ տվյալների կենտրոնի կառուցման նպատակով: Ընդգծվում է նաև, որ այս համատեղ համաձայնագիրը նման ձևաչափով իրականացվող առաջին խոշոր ներդրումային նախագիծն է Հայաստանում: 

Պարբերականը մեջբերել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ելույթը, որտեղ նախարարը կարևորել է այս նախաձեռնության նշանակությունը երկրի տեխնոլոգիական զարգացման և գիտատեխնիկական ներուժի ամրապնդման տեսանկյունից։ 

Նախարարն ընդգծել է, որ ծրագիրը բխում է 2025 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում ստորագրված երկկողմ համագործակցության հուշագրից։

Հոդվածում նշվում է նաև, որ Firebird AI-ի նախագիծը մշակվում է տեխնոլոգիական հսկաների՝ Nvidia և Dell Technologies ընկերությունների հետ համագործակցությամբ։ Այն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանում արհեստական բանականության ժամանակակից ենթակառուցվածքները։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54