Ալեն Սիմոնյանը անդրադարձել է այսօր եկեղեցում տեղի ունեցած միջադեպին․ «Գալիս դոշ են ծեծում, իբր Ղարաբաղ լացում, ինձ փողոցում փորձում վիրավորել սելֆի անելով, բայց պարզվում է` 44-օրյայի ժամանակ նկարվել են, հետո կայծակի արագությամբ վազելով է՜, վազելով, փախել, փախել։
Գալիս են դոշ ծեծում, ասում` իբր լրագրող են, sms-ով հոդված գրելու պատվերներ են ընդունում, հետո փրփուրը բերաններին հարձակվում ու սադրում, որ մի սկանդալ որսան ու զոհ ձևանան:
Խոսում են Աստծուց, բարությունից, եկեղեցուց ու ավանդույթներից, բայց գազազած շան պես եկեղեցու մեջ մեջքից հարվածում, հարվածում: Թույլ, նողկալի ու խղճուկ եք», – գրել է նա:













