Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված նորություն չկա։ Մեր դիրքորոշումը նույնն է, վայրկյան առաջ պատրաստ ենք սկսել խորհրդակցությունները՝ որոշելու ստորագրելու ժամանակը և տեղը:
Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
ԹՐԻՓՓ-ի մասով մենք հիմա գտնվում ենք փաստաթղթային համաձայնեցման փուլում, այսինքն հաջորդ փուլը պիտի լինի ինչ-որ պայմանագրի կնքումը, հավելել է նա։













