Նիկոլ Փաշինյանի ասածը, թե կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում ՀՀԿ-ականներն էին աղմկում, ընդամենն իր վախերի հետևանքն է, ուրիշ ոչինչ: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«ՀՀԿ անդամները միշտ են մասնակցում պատարագների», – նշեց Մամիջանյանը։ Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը եկեղեցում կատարվածը վերագրեց ՀՀԿ-ին ու «Բևեռին», Հայկ Մամիջանյանը պատասխանեց.
«Ես հիմարություններ չեմ մեկնաբանում»:













