Լրահոս 24/7
31.03.2026

Սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ և ևս խաբեն. Իշխան Սաղաթելյան

Սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ և ևս խաբեն. Իշխան Սաղաթելյան

«Օրեր առաջ վարչախմբի պարագլուխը հայտարարեց, որ մայիս ամսին կազմակերպելու է զորահանդես. Զորահանդեսը ինքնին կարևոր նշանակություն ունի, եթե այդ զորահանդեսը կազմակերպում ես քո ժողովրդի և բանակի մարտական ոգին բարձրացնելու համար»,- այդ մասին ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով.

«Եթե այդ զորահանդեսը կազմակերպում ես թշնամուն ուղերձ հղելու, որ ունեմ բանակ, պատրաստվածություն, սպառազինություն և երբեք չհամարձակվեք հարձակվել։ Բայց ակնհայտ է, որ այս ռեժիմը, ով ամեն օր թշնամով վախեցնում է սեփական ժողովրդին, ով մի քանի անգամ բանակին չկրակելու հրահանգ է տվել, այդ զորահանդեսը անում է այլ նպատակով, բացառապես սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ և ևս խաբեն, մոլորեցնեն, թե իբր ձեր անվտանգությունը ապահովված է և հետո անեն այն, ինչ արել են մինչև հիմա։ Սրա օրինակները բազմաթիվ են։

Հիշեցնեմ, 2019 թվական, երբ որ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանի հետ նստել էր ՍՈՒ-30-ի ղեկին և վստահեցնում էր, ժողովուրդ ջան, մենք ձեռք ենք բերել ժամանակակից սպառազինություն և ձեր անվտանգությունը այլևս ապահովված է։ Եվ ի՞նչ եղավ արդյունքում, 44-օրյա պատերազմի ժամանակ այդ սուերը այդպես էլ օդ չբարձրացան, որովհետև պարզվեց հրթիռ չունեն։

44-օրյա պատերազմի ժամանակ պարզվեց մեր զենքերից շատերը չաշխատեցին, հետևաբար կարևոր է ոչ միայն սպառազինությունը, այլ նաև կարևոր է նախ ճիշտ սպառազինությունը և երկրորդ՝ ովքեր են ղեկավարում այդ բանակը։

Սուրեն Պապիկյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ակնհայտ է ամեն ինչ, նույնիսկ ՆԱՏՕ-ի միացյալ զորքերը, եթե վստահես այս զույգին, պարտությունը երաշխավորված է, կապիտուլյացիան պատրաստ։ Հետևաբար այս ամեն ինչի նպատակը կրկին մեր ժողովրդին խաբելն է։

Իմիջիայլոց, մեկ փաստ ևս, պատերազմից հետո այս իշխանությունը որևէ զորավարժություն չի կազմակերպել, որ ունի շատ կարևոր նշանակություն բանակի պատրաստվածությունը, մարտունակությունը բարձրացնելու համար, իսկ ընտրություններից մեկ շաբաթ առաջ այս զորահանդեսը ակնհայտ է՝ ինչ նպատակ ունի և ես վստահ եմ, որ սրանով չեն կարող կրկին խաբել մեր ժողովրդին, որովհետև այսօրվա ռեժիմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեր անվտանգության թշնամին է, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության թշնամին է, և դա նրանք ապացուցել են իրենց կառավարման տարիներով։ Սա է իրականությունը»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է