Լրահոս 24/7
01.04.2026

Բերդ-ի «Զորավոր Համայնք»-ը աշխատում է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի համար

Բերդ-ի «Զորավոր Համայնք»-ը աշխատում է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի համար

Տարիներով ձևավորված ազդեցության համակարգը նոր քաղաքական փաթեթավորմամբ փորձում է պահպանել վերահսկողությունը սահմանամերձ համայնքի վրա։

Վարչական լծակներ, չլուծված խնդիրներ և ընտրություններից հետո տրվող խոստումներ․ Բերդում ձևավորվում է կախվածության քաղաքական մոդել։

Վերջին շաբաթներին Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում նկատվում է քաղաքական ակտիվության աճ, որը, ըստ մեր աղբյուրների, կապված է Սամվել Կարապետյանի նախաձեռնած շարժման շուրջ տեղային կառույցների ձևավորման գործընթացի հետ։

Մեզ հասած տեղեկություններով՝ համայնքում ձայների հավաքագրման և ազդեցության ամրապնդման աշխատանքներում ներգրավված են նախկին իշխանական համակարգի ներկայացուցիչներ, որոնք տարիներ շարունակ վերահսկել են վարչական և տնտեսական կարևոր ոլորտները։

Տեղական շրջանակների գնահատմամբ՝ Բերդի նախկին քաղաքապետ Հարություն Մանուչարյանը (Արթին) շարունակում է մնալ համայնքում առանցքային ազդեցություն ունեցող գործիչ և համարվում է խոշորացված համայնքում գործող «Զորավոր Համայնք» դաշինքի հիմնական շարժիչ ուժը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ համայնքային որոշումների վրա ազդեցությունը շարունակում է իրականացվել ոչ ֆորմալ մեխանիզմներով՝ պահպանելով տարիների ընթացքում ձևավորված կառավարման համակարգը։

Մանուչարյանի որդին՝ Վանուշ Մանուչարյանը, որը նախկինում ղեկավարել է Բերդի էլեկտրացանցերը, պաշտոնից ազատվել է։ Սակայն տեղացիների խոսքով՝ այդ փոփոխությունը չի հանգեցրել ազդեցության համակարգի իրական թուլացման։

Ներգրավված պաշտոնյաներ և ազդեցության ցանց

Ըստ մեր տեղեկությունների՝ գործընթացներում ակտիվ դերակատարություն ունեն նաև՝ Բերդ քաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ Պապյանը, որը Հարություն Մանուչարյանի փեսան է, համայնքապետարանի հողօգտագործման և քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները, ինչպես նաև քաղաքաշինական որոշումների շրջանակում հիշատակվում է ոլորտի պատասխանատու Վաղարշակ Գրիգորյանի անունը։

Գործող քաղաքապետ Աստղիկ Հակոբյանը հայտնվել է այդ պաշտոնում նախկին քաղաքապետ Հարություն Շանուչարյանի ձերբակալության և քաղաքական մրցապայքարից դուրս գալու ֆոնին։ Թեև, ըստ տեղական գնահատականների, նրա դերը առավելապես ձևական է, համակարգը շարունակում է գործել համակարգված՝ մեկ կենտրոնից կառավարմամբ։

Քաղաքական շրջանակներում նշվում են նաև այլ դերակատարներ։

Վարուժան Բաղմանյանը, որը ՀՀԿ անդամ է, եղել է Տավուշի մարզի Չորաթան գյուղի գյուղապետը, ընդդիմադիր «Զորավոր Համայնք» դաշինքի անդամ է և «Ուժեղ Հայաստան» շարժման համակիր։

Նույն շրջանակներում հիշատակվում է նաև Օնիկ Բալյանը՝ ՀՀԿ նախկին անդամ, Տավուշի մարզի Արծվաբերդ բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, որը ևս համարվում է «Զորավոր Համայնք» դաշինքի ներկայացուցիչ և աջակցում է նույն քաղաքական գործընթացներին։

«Ուղիղ» ընտրակաշառքից դեպի կառավարվող սպասում

Մեր զրուցակիցների պնդմամբ՝ կիրառվում է առավել զգուշավոր մեթոդաբանություն։ Քանի որ ընտրակաշառքի ուղիղ մեխանիզմները վտանգավոր են իրավական տեսանկյունից, ընտրողների հետ աշխատանքը իրականացվում է այլ եղանակով։

Խոսքը վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների, բողոքների և խնդրագրերի մասին է, որոնք հաճախ մնում են չլուծված մինչև ընտրական փուլը։

Բնակիչներին փոխանցվում է, որ խնդիրների լուծումը հնարավոր կլինի ընտրություններից հետո՝ քաղաքական աջակցություն ցուցաբերելու դեպքում։

Այս մոտեցումը, ըստ տեղացիների, ստեղծում է վարչական կախվածության համակարգ։

Բերդ՝ ազդեցության կենտրոնացված մոդել

Բերդ համայնքը երկար տարիներ դիտարկվում է որպես տարածք, որտեղ տնտեսական և վարչական առանցքային դիրքերը կենտրոնացված են սահմանափակ շրջանակի ձեռքում։ Տեղացիների գնահատմամբ՝ բենզալցակայանները, գազալցակայանները, համայնքային հիմնարկների ղեկավար պաշտոնները, մանկապարտեզների նշանակումները և այլ կարևոր դիրքեր տարիներ շարունակ բաշխվել են նույն ազդեցության ցանցի ներսում։

Այս ֆոնին առաջանում է հիմնական հարցը․ ինչպե՞ս է հնարավոր, որ նման փակ կառավարման համակարգը կարողանում է պահպանել իր դիրքերը տարիներ շարունակ՝ անկախ քաղաքական փոփոխություններից։

Չհաստատված խոսակցություններ մարզային հովանավորության մասին

Համայնքում շրջանառվում են նաև չհաստատված տեղեկություններ, համաձայն որոնց՝ նշված ազդեցության շրջանակների հետևում կարող է լինել մարզային մակարդակի քաղաքական աջակցություն։ Մասնավորապես, որոշ աղբյուրներ ակնարկում են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի անվան շուրջ ձևավորված ենթադրությունների մասին։

Նախկինների վերադարձ՝ նոր անվանումներով

Քաղաքական դիտորդների գնահատմամբ՝ Բերդում տեղի ունեցող գործընթացները կարող են վկայել նախկին իշխանական համակարգի ներկայացուցիչների վերակազմավորման փորձի մասին, երբ նույն ազդեցության ցանցերը փորձում են վերադառնալ քաղաքական դաշտ՝ նոր դաշինքների և նոր քաղաքական ձևակերպումների միջոցով։

Թե արդյոք այս մոդելը կկարողանա պահպանել նախկին ազդեցությունը սահմանամերձ համայնքում, պարզ կդառնա առաջիկա քաղաքական զարգացումների ընթացքում։

Մարիամ Անանայան
ԹԻՎ 1 Մեդիա

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է