Լրահոս 24/7
01.04.2026

Մեր առաջնահերթությունն առողջ բարոյահոգեբանական միջավայրի ապահովումն է. քաղաքապետարան

Մեր առաջնահերթությունն առողջ բարոյահոգեբանական միջավայրի ապահովումն է. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանն սկսել է ուսումնասիրություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նպատակ ունենալով բազմակողմանի գնահատել տնօրենի գործողությունները և ապահովել հաստատության բնականոն աշխատանքը։

Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշել է, որ առաջիկայում նախատեսված են հանդիպումներ ինչպես ծնողների, այնպես էլ մանկապարտեզի անձնակազմի հետ՝ խնդիրը բոլոր կողմերից ուսումնասիրելու համար։

«Այս պահին մեր առաջնահերթությունը առողջ բարոյահոգեբանական միջավայրի ապահովումն է։ Եթե որևէ աշխատակից իր պարտականությունները չի կատարել պատշաճ կերպով կամ թույլ է տվել անհամատեղելի խախտումներ, անպայման կհետևի համապատասխան արձագանք․ լինի կարգապահական տույժ, թե այլ միջոց»,– ընդգծել է Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ մանկապարտեզում լարվածությունը սրվել է ծնողների բողոքներից հետո։ Ավելի քան 190 ծնող ստորագրել է դիմում-բողոք՝ պահանջելով տնօրեն Փառանձեմ Միրիբյանի ազատումը։ Նրանց պնդմամբ՝ տնօրենի վարքագծի հետևանքով վերջին մեկ տարվա ընթացքում մանկապարտեզից կադրերը հեռացել են, իսկ վերջերս միանգամից 10 դաստիարակ ներկայացրել են աշխատանքից ազատման դիմում։

Ծնողների բարձրացրած հարցին՝ արդյոք նման ծավալի բողոքը կարող է հիմք հանդիսանալ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար, Խաչատրյանը պատասխանել է, որ ցանկացած բողոք մեկ անձից արդեն իսկ բավարար հիմք է ուսումնասիրություն սկսելու համար։

«Անկախ ստորագրությունների քանակից՝ եթե կա հիմնավորված անհանգստություն, այն հայտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ Այս փուլում մեկնաբանել տնօրենի հնարավոր ազատման հարցը չեմ կարող»,– նշել է նա։

Քաղաքապետարանից վստահեցնում են՝ բոլոր կողմերի հետ հանդիպումներից հետո կտրվի վերջնական գնահատական, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է