Լրահոս 24/7
01.04.2026

Դանիել Իոաննիսյանի մեկնաբանությունը քաղհասարակության դերակատարների մասին

Դանիել Իոաննիսյանի մեկնաբանությունը քաղհասարակության դերակատարների մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է.

Հայաստանում կան դերակատարներ, որոնք համարում են, որ քաղհասարակությունն ու ԶԼՄ-ները պետք է լինեն ոչ թե չեզոք, այլ ընդդիմադիր:

Այդ ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները քննադատություն են հնչեցնում բացառապես իշխանության հասցեին, հետաքննություններ անում են բացառապես իշխանության դեմ/մասին: Մինչդեռ, օբյեկտիվությունը պահանջում է նկատել, անդրադառնալ նաև քաղաքական դաշտի մյուս հիմնական դերակատարներին, որոնք վաղը, միգուցե, դառնան իշխանություն, իսկ հանրությունը հնարավորություն չի ունեցել այդ ՀԿ-ներից ու ԶԼՄ-ներից կարծիք լսել նրանց մասին:

Օրինակ, ուսումնասիրում են բացառապես ՔՊ-ի ֆինանսավորման խնդիրները և չեն անդրադառնում որոշ ընդդիմադիր ուժերի՝ շատ ավելի մեծ խախտումներին: Կամ լուսաբանում են անում իշխանության արած նախընտրական խնդրահարույց քայլերը, բայց աչքաթող են անում ընդդիմության օգտին բաժանված ընտրակաշառքը:

Մեծ հաշվով, դրան արդեն ընտելացել ենք, նորմալ է: Բայց հիմա էլ այդ դերակատարները որոշել են ավելի հեռուն գնալ ու թիրախավորել այն ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին, որոնք ընդդիմադիր չեն (ոչ էլ իշխանական են):

Իրենք փորձում են տպավորություն ստեղծել, որ եթե դու ընդդիմադիր չես, ապա իշխանամետ ես: Եվ եթե նախկինում այդ գիծը տանում էին որոշ ռուսամետներ, ապա այժմ այդ գծին միացել են նաև այլ դերակատարներ:

Նման երևույթի վառ դրսևորում է «Ռեստարտ»-ի մասին «Սիվիլնեթի» նյութը, որն ամբողջությամբ արտահայտում է «Սիվիլնեթի» գլխավոր խմբագրի ու այլ դերակատարների՝ բազմիցս արտահայտված վերոշարադրյալ մոտեցումը:

Տարբերությունն այն է, որ եթե նախկինում նույն «Սիվիլնեթը» լրագրողական էթիկայի ստանդարտներից դուր չէր գալիս, ապա այժմ այդ գծի հիմնավորման համար ոտնատակ է տվել լրագրողական էթիկայի ստանդարտները:

Կոնտեքստից կտրելով, իրենց քաջ հայտնի որոշ փաստական հանգամանքներ ընթերցողից թաքցնելով փորձել են ներկայացնել, թե «Ռեստարտը» ուսանողական շարժումից կաբինետային նոմենկլատուրա է դարձել (ասենք, լրիվ անտեսել են, օրինակ, ուղևորատոմսերի գնի բարձրացման դեմ փողոցային պայքարը):

Մեծ հաշվով, ես վաղուց ընտելացել եմ, որ ոմանք ունեն այդ մոտեցումը: Բայց չի կարելի քաղհասարակության մյուս դերակատարներին սևացնելու համար մանիպուլացիաներ ու ստեր տարածել:

Հ.Գ. Չեմ ուզում տպավորություն ստեղծել, որ «Սիվիլնեթն» արդեն «168 ժամ» է դարձել: Չէ, իհարկե չէ: «Սիվիլնեթ»-ում կա CivilnetCheck, որն ունի բարձր լրագրողական ստանդարտներ (ու «Սիվիլնեթ»-ի մնացած լրագրողներին էլ չէր խանգարի այդ ստանդարտներին հետևել):

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է