Լրահոս 24/7
02.04.2026

Նման խոսույթ տարածողներին հիշեցնեմ՝ իրենց գործողությունների շնորհիվ ենք կորցրել Արցախն ու տարածքներ ՀՀ-ից. Շահրամանյան

Նման խոսույթ տարածողներին հիշեցնեմ՝ իրենց գործողությունների շնորհիվ ենք կորցրել Արցախն ու տարածքներ ՀՀ-ից. Շահրամանյան

«Չտրվել նման սադրանքներին, որովհետև նման խոսույթները ունեն մեկ նպատակ՝ պառակտել և սերմանել մեր հասարակության մեջ անհանդուրժականություն իրար նկատմամբ, որը գլոբալ մեծ ծրագրի մի մասն է կազմում»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ արցախիցները փախել են, ճողոպրել են, «արցախցիների՝ կռվելու մասին պնդումները միֆեր են»։

Նշենք, որ Ապրիլյան պատերազմի 10-րդ տարելիցի կապակացությամբ քաղաքական գործիչներտ, զոհված զինծառայողների հարազատներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

«Փախան, ճողոպրեցին…Եթե դա վերաբերում է 2020 թվականի պատերազմին, ուզում եմ նման խոսույթ տարածող անձանց հիշեցնել, որ իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում, հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում, հայ ժողովուրդը կորցրել է Արցախը, օկուպացված է Հայաստանի զգալի տարածքներ, այսօր Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, որոնք Հայաստանի իշխանությունները ստիպված կատարում են։ Մնացած գնահատականը թողնում եմ մեր հասարակությանը»,- ասաց Ս. Շահրամանյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը՝ Արցախ վերադարձը մասին, Արցախի նախագահն ասաց. «Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի անվտանգությունը մեզ համար առջնահերթություն է։ Իհարկե, մենք այսօր հասկանում ենք Հայաստանում տիրող իրավիճակը, այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, մենք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի անվտանգությանը, այդ թվում նաև ռազմական գործողությունների վերսկսման առիթ չդառնանք։

Բայց մենք բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով նախատեսված մեր իրավունքները, փորձում ենք տարբեր հարթակներում մեր հետվերադարձի իրավունքը պահել օրակարգում, որը նաև միջազգային իրավունքի հարց է»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է