Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ քաղաքացիներն արդեն ստացել են բարձրացված կենսաթոշակները՝ անկանխիկ եղանակով։
«Այնուամենայնիվ, դեռևս կան չառաքված քարտեր և քաղաքացիներ, որոնց այս փուլում չի հաջողվել գտնել։ Նրանք կարող են կապ հաստատել մեզ հետ հեռախոսազանգի կամ էլեկտրոնային նամակի միջոցով»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ խոսքը 540 քաղաքացու մասին է, որոնք չունեն վավեր անձնագիր կամ հեռախոսահամար։














