Լրահոս 24/7
02.04.2026

Իշխանությունը չունի որևէ բարդույթ՝ հատելու կարմիր գծերը. Աբրահամյան

Իշխանությունը չունի որևէ բարդույթ՝ հատելու կարմիր գծերը. Աբրահամյան

«Վերջին շրջանում առաջացել են բազմաթիվ երևույթներ, որոնք լուրջ հարցեր են առաջացնում պետության և ազգային եկեղեցի հարաբերությունների սահմանների վերաբերյալ»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նշենք, որ հենց «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցան խորհրդարանական լսումներ, որոնց թեման «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծն էր:

Տ.Աբրահամյանը նշեց, որ եկեղեցին, ինչպես ցանկացած կրոնական կազմակերպություն, ունի ներքին կարգ ու կանոններ, որոշումների ընդունման ընթացակարգեր։

«Պետությունը կարող է հետևել, որ երկրում պահպանվեն օրենքները, բայց պետությունը որևէ դեպքում չի կարող փոխարինել եկեղեցու ներքին որոշումների ընդունման մեխանիզմները, չի կարող թելադրել, թե ով կարող է իրականացնել հոգևոր ծառայություն, ով ոչ, ինչ կարգով պետք է գործեն եկեղեցական մարմինները, ինչ պետք է տեղի ունենա ծեսերի ու պատարագների ժամանակ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանի խոսքով, հայտարարության նախագիծն առաջարկում է կոնկրետ գործնական լուծումներ: Դրանցից առաջինն իրավական թափանցիկությունն է, այսինքն՝ իրավապահ և քննչական մարմինները պետք է ունենան հստակ հրապարակային չափանիշներ, թե ինչպես են իրենց գործողություններում հաշվի առնելու խղճի և կրոնի ազատությունը:

Երկրորդը՝ միջազգային իրավական խորհրդատվության հանգամանքն է: Առաջարկվում է դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ հեղինակավոր մասնագիտական կարծիք ստանալու համար առ այն, թե կրոնական կազմակերպության ներքին կառավարման հարցերում ինչ սահմաններ ունի պետական միջամտությունը և ինչ չափով պետք է առաջնորդվեն դատարաններն ու այլ մարմինները նման վեճերում:

Նախագծով առաջարկվող հաջորդ քայլերի շարքում են արդարադատության ապաքաղաքականացումը, Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ դերակատարումը:

«Եթե պետությունն այսօր կարող է կամայականորեն միջամտել եկեղեցու ներքին գործերին, հայրենիքը, եկեղեցին պաշտպանելու, դիրքորոշում արտահատելու համար հոգևորականեր կալանավորել, ապա հասկանալի է, որ չունի որևէ բարդույթ՝ հատելու կարմիր գծերը, որոնք երկիրը շատ ավելի են մոտեցնում անդառնալիության կետին»,- ասաց Աբրահամյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է