Ինձ ավելի կոմֆորտ է, օրինակ, մեկնաբանել Հովիկ Աղազարյանի հայտարարությունները, քանի որ նա ԱԺ գործող պատգամավոր է, քան Սերժ Սարգսյանի պես մերժված մի անձնավորության, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարության մասին հարցին։
«ՀՀԿ-ն համագումարն անում է մի վայրում, որտեղ իրենց կուսակցի թիկնապահներն այնքան են ծեծի ենթարկել զինվորական բժշկին, որ նա մահացել է՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով իրենց պատմությունը, իրենց ով լինելը։ «Հարսնաքարում» պիտի անեին, բա էլ որտեղ պիտի անեին»,- ասաց նա։













