Լրահոս 24/7
05.04.2026

Ռուսների փոխարեն իրենք են փորձում շանտաժ անել սեփական հայրենակիցներին

Ռուսների փոխարեն իրենք են փորձում շանտաժ անել սեփական հայրենակիցներին

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը գրել է.

Զգացե՞լ եք, թե լրագրողական ու փորձագիտական որոշ շրջանակներ ոնց են կաշվից դուրս գալիս՝ Օվերչուկի միտքը «թարգմանելով» ու զարգացնելով:

Գիտե՞ք ինչ են ուզում ասել: Ուզում են ասել՝ «մենք մեզ պետք է խելոք ու հնազանդ պահենք, թե չէ մեծ «ձյաձաները» կջղայնանան ու մեզ կպատժեն՝ գազի գինը կթանկացնեն, արտահանումը կփակեն և այլն»:

Այսինքն՝ ռուսների փոխարեն իրենք են փորձում շանտաժ անել սեփական հայրենակիցներին:

Նախ, մենք «չարություն» չենք արել ու չենք անում:

Եվ երկրորդ, հարգելի «մտահոգներ», իսկ կարո՞ղ եք բացատրել, թե 20 տարի առաջ, երբ ձեր սրտի իշխանությունները հլու հնազանդ էին «մեծ ձյաձաներին», ինչո՞ւ վերջիններս թանկացրին գազը:

Մոռացե՞լ եք 2006-ը, երբ ռուսական կողմը գազը թանկացրեց, և «սուբսիդավորման» անվան տակ՝ գնի տարբերությունը՝ 188 մլն դոլար, Հայաստանը վճարեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը և Իրան-Հայաստան գազամուղը «Գազպրոմին» զիջելով: 3 տարվա էժան գազի դիմաց:

2013-ն է՞լ եք մոռացել, երբ տարեվերջին հանկարծ պարզվեց, որ ռուսական կողմը 2 տարի առաջ կրկին թանկացրել էր գազը, իսկ մեզ այդ մասին չէին ասել, որ տրամադրություններս չընկնի: Բայց կուտակել էինք 300 մլն դոլարի պարտք, ինչի դիմաց Հայաստանը հրաժարվեց «ՀայՌուսգազարդի» իր 20% բաժնեմասից:

Հիմա էլ զիջելու բան չկա, ուզում եք ինքնիշխանությո՞ւնը զիջենք:

Չի՛ լինելու նման բան: Գազն էլ, եթե որոշեն թանկացնել՝ թանկացնելու են, ոչ՝ ոչ:

Հայաստանի կառավարությունը ձեզանից լավ գիտի բոլոր տնտեսական ու էներգետիկ ռիսկերը, ու, եթե չգիտեք՝ ասեմ. վերջին տարիներին էական քայլեր են կատարվել մեր էներգետիկ անկախությունը մեծացնելու ու գազից կախվածությունը թուլացնելու ուղղությամբ:

Իսկ դուք մի ձևացրեք, թե մտահոգված եք գազի գնով, տնտեսության վիճակով ու մեր ժողովրդի սոցիալական խնդիրներով: Հայաստանում բոլորը շատ լավ գիտեն ով ինչ «փորացավ» ունի:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է