Լրահոս 24/7
05.04.2026

Պուտինը ցանկանում է, որ Ղարաբաղի հարցում ՌԴ-ի մասին հիշատակումներ չլինեն․ Պեսկով

Պուտինը ցանկանում է, որ Ղարաբաղի հարցում ՌԴ-ի մասին հիշատակումներ չլինեն․ Պեսկով

Ապրիլի 1-ին Մոսկվայում փակ դռների հետևում տեղի ունեցած Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները եղել են անկեղծ և անհրաժեշտ, հայտնել է Դմիտրի Պեսկովը։

«Մոտ երկու ժամ զրուցել են նախագահը և վարչապետը։ Զրույցը եղել է անկեղծ, օգտակար, անհրաժեշտ։ Կողմերը միմյանց են ներկայացրել իրենց դիրքորոշումները՝ հատկապես Հայաստանի առաջիկա ընտրությունների համատեքստում, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության հիմնական հարցերի շրջանակում, որոնք գտնվում են օրակարգում»։

Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի մասին հիշատակումներ չլինեն, ասել է Դմիտրի Պեսկովը։

«Միակ բանը, որը ցանկանում է նախագահ Պուտինը և որը ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս հերթական անգամ մեզ չհիշատակեն, քանի որ դա ամբողջությամբ որոշում է այն ղեկավարության, որը գտնվում է իշխանության Երևանում։ Եվ Ռուսաստանն այստեղ բացարձակապես որևէ կապ չունի»։

Պեսկովը նաև նշել է, որ կողմնորոշումները, որոնք ընտրում է հայկական ղեկավարությունը, ՌԴ բարձր հետաքրքրության առարկան են։ Եվ իրենք իրենց իրավունք ենք վերապահում իրենց գործընկերների հետ հստակեցնել նրանց ծրագրերը։

Պեսկովը նաև անդրադարձել է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ հարցերին։ Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս զարգանալ ավելի արագ տեմպերով՝ միջինում ավելի արագ, քան Ռուսաստանը և ԱՊՀ երկրները։

«Ինչ-որ պահի հարկավոր կլինի ընտրություն կատարել։ Սակայն հայկական ղեկավարությունը կարծում է, որ այս պահին ոչինչ չի խանգարում ԵԱՏՄ-ին, ոչինչ չի սպառնում ԵԱՏՄ-ին, իսկ եթե նման իրավիճակ առաջանա, ապա նրանք այն կքննարկեն, կկշռադատեն բոլոր կողմերն ու դեմերը և կկայացնեն որոշում։ Սա նույնպես ինքնիշխան դիրքորոշում է, բայց առնվազն շատ կարևոր է, որ Երևանում դա հասկանում են»։

Պեսկովը հայտնել է, որ Հայաստանը ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի մտահոգություններին․ «Ըմբռնումը ցուցաբերվել է։ Կտեսնենք, թե ինչպես հետագայում հարաբերությունները կզարգանան գործնականում»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է