Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի զգուշացմանը, որ եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, այն այլևս օդային կապ չի ունենա Ռուսաստանի հետ։
«Օվերչուկին ասեք, որ երբ Հայաստանը ԵՄ անդամ դառնա, ինքը և այլք Ռուսաստանում իշխանության չեն լինելու, թող դարդ չանի ու կարող է սրտի կսկիծը վերացնելու ու հավեսը հանելու համար առաջիկա տարիներին ամեն օր Մոսկվա-Երևան-Մոսկվա ռեյսով ամեն օր գալ ու գնալ»,- գրել է Սաֆարյանը:














