Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարձակվելու ԱՄՆ սպառնալիքները Վաշինգտոնի կողմից ռազմական հանցագործությունների խոստովանություն են, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ զրույցում։
Արաղչին նշել է, որ գործողության հենց սկզբից ԱՄՆ-ն թիրախավորել է Իրանի արդյունաբերական, էներգետիկ, կրթական, բժշկական և միջուկային ենթակառուցվածքները։
Նա նաև հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ՝ նշելով, որ Իրանի զինված ուժերը վճռական և լայնածավալ պատասխան կտան Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած հարձակմանը։













