Լրահոս 24/7
06.04.2026

Առաջարկվում է ծառայությունից խուսափած անձանց մեծ գումարի դիմաց տալ կարճաժամկետ ծառայության հնարավորություն

Առաջարկվում է ծառայությունից խուսափած անձանց մեծ գումարի դիմաց տալ կարճաժամկետ ծառայության հնարավորություն

Պատգամավոր Հայկ Սարգսյանը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում եւ Քրեական օրենսգրքում:

Պատգամավորն անդրադարձել է ժամկետային զինծառայողների թվի նվազմանը, ներկայացրել վիճակագրական տվյալներ, այս համատեքստում խոսել քաղաքացիությունից հրաժարվելու միտումների եւ դրա դեմ պայքարի մեխանիզմների կիրառման մասին: Հայկ Սարգսյանը մանրամասնել է զինծառայության ոլորտում իր ձեռնարկած քայլերը, խոսել Կառավարության հետ իրականացրած համատեղ աշխատանքում առաջացած խնդիրների մասին:

Պատգամավորը զինվորների թվաքանակն ավելացնելու համար առաջարկում է ծառայության սահմանային տարիքը բարձրացնել, ծառայությունից խուսափելու համար բժշկական փորձաքննությունից հրաժարվելը քրեականացնել, ծառայությունից խուսափած անձանց տալ կարճաժամկետ ծառայության հնարավորություն մեծ գումարի դիմաց, ինչն արդեն սահմանվել է 27 տարին լրացածների համար, քաղաքացիությունից հրաժարվելու համար բարձր վճար սահմանել:

Ըստ Հայկ Սարգսյանի՝ այս քայլերի դեպքում կհաջողվի ավելացնել զորակոչի թիվը, ինչը հնարավորություն կտա կրճատելու ծառայության ժամկետը 6 ամսով, եւ հավաքագրված գումարը տրամադրելու ամբողջ ժամկետով ծառայող զինծառայողներին: Պատգամավորի խոսքով ծառայության ժամկետի կրճատումը չի եղել առաջնային նպատակ, դա հավելյալ արդյունք է ապահովելու:

Պատգամավորների հետ հարցուպատասխանի ձեւաչափում Հայկ Սարգսյանը պարզաբանումներ է ներկայացրել իր ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկման փուլերի եւ մի շարք դրույթների մասին:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը ներկայացրել է ծավալուն եզրակացություն, որտեղ նշվում է մի շարք դրույթների հակասահմանադրական լինելը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը մտահոգիչ է համարել ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության եզրակացությունը, նշել, որ դեմ է օրենսդրական փաթեթին, այն պետք է վերանայվի:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը տեղեկացրել է, որ գործադիրը նպատակահարմար չի գտնում քննարկվող հարցի ընդունումը եւ առաջարկել է ձեռնպահ մնալ այս նախաձեռնությանը դրական եզրակացություն տալուց: Նա հավելել է, որ ծառայության ժամկետի կրճատումը Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում ներառված է եղել:

Ի պատասխան Հայկ Սարգսյանի ներկայացրած մտահոգիչ վիճակագրական տվյալների՝ փոխնախարարը նշել է, որ իրականացված փոփոխությունների արդյունքում 2022-2026 թվականներն ընկած ժամանակահատվածում զորակոչվածների թիվը 2022 թվականի զորակոչի համեմատ աճել է 25 տոկոսով:

Արման Սարգսյանի համոզմամբ նման կարգավորմամբ խնդիրը չի լուծվի, ընդամենը գումարով ազատվողների թիվը կավելանա եւ բյուջեում գումարը: «3000 մարդ, պայմանական, եթե օգտվի գումարի դիմաց բանակից ազատվելու հնարավորությունից, դա չի նշանակում, որ 3000-ով կավելանա մեր զորակոչը»,- նշել է փոխնախարարը:

Առաջին անգամ Հայկ Սարգսյանի կողմից այս նախաձեռնությունը ներկայացվել էր 2025 թվականի մայիսին, որից հետո տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ օրենսդրական. ծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն սահմանվել է 18 ամիս, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայություն անցածների թիվը հատել է 5300-ը, ինչը դրական ցուցանիշ է, կատարվել է նաեւ փոփոխություն 404 որոշման մեջ եւ լավարկվում է օրենսդրությունը:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն անընդունելի է համարել գումարով պայմանավորված տարբերակում դնել զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության հարցում, փաթեթը հակասում է Սահմանադրությանը: Նման կարգավորումը, ըստ պատգամավորի, նաեւ հասարակական պառակտման պատճառ է դառնալու:

Քվեարկության արդյունքում հարցն արժանացել է հանձնաժողովի բացասական եզրակացությանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է