«Դուք ընտրական օրենսդրություն եք փոխում՝ ընտրություններից երկու ամիս առաջ»,- արտահերթ նիստի ժամանակ, դիմելով ՔՊ-ին, հայտարարեց ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցին:
«Ու եթե ինչ-որ մեկն ասում է՝ սա հիմնարար փոփոխություն չի, լո՞ւրջ եք ասում»,- հավելեց նա:













