Լրահոս 24/7
07.04.2026

Որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե ԸՕ փոփոխության նպատակը ինչն է. Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

Որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե ԸՕ փոփոխության նպատակը ինչն է. Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

Ազգային ժողովի արտահերթ նիստում ՔՊ խմբակցության անդամ Արուսյակ Ջուլյակյանը ներկայացրեց իր, ՔՊ-ականներ Ալխաս Ղազարյանի, Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնած «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը պետք է քննարկվի 24–ժամյա ռեժիմով։

Ըստ նրա, հրատապությունը կայանում է նրանում, որ հունիս 7-ին նախատեսված են ԱԺ հերթական ընտրություններ, նախքան այդ պետք է ընտրությունների կազմակերպման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ նախաձեռնել։

Նախագծում, ի թիվս այլ լրացումների ու փոփոխությունների, նաև առաջարկվում է. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Լավ է գոնե արդեն կայքում դրված է նախագիծը, որ հասցնենք ծանոթանալ։ Շատ անկյունաքարային բան է՝ պատգամավորները գալիս են արտահերթ նիստի ու դեռ տեղյակ չեն փոփոխությունների մասին»։

Նա նշեց, որ կա միջազգային պրակտիկա, Հայաստանին տրված խորհրդատվություն, որ ընտրություններից առաջ առնվազն 1 տարվա ընթացքում խաղի կանոններ չեն փոխվում։

«Որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե այս Ընտրական օրենսգրքի փոփոխության նպատակն ինչն է։ Ընտրություններին մնացել է երկու ամիս, դուք կոչում եք դա վրիպակ, բայց անկյունաքարային փոփոխություն է, որն առաջարկում եք»,- ասաց Մանուկյանը։

Ջուլհակյանն ասաց, որ խորհուրդ չի տրվում ԸՕ-ում փոխոխություններ կատարել ընտրություններից կարճ ժամանակ առաջ, Վենետիկի հանձնաժողովն ունի նման ռեկոմենդացիա, բայց դա վերաբերելի է միայն հիմնարար կանոններին։

Լրահոս
Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա. Գալյան
16:23
Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա. Գալյան
Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն
16:08
Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն
ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին. վարչապետ
15:58
ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին. վարչապետ
Ոչ թե սխալ են հաշվել, այլ հաշված է եղել ճիշտ, սխալ է փոխանցվել աղյուսակին. Օրբելյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին
15:41
Ոչ թե սխալ են հաշվել, այլ հաշված է եղել ճիշտ, սխալ է փոխանցվել աղյուսակին. Օրբելյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
15:27
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում
15:05
ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում
Պարոն Քոչարյանի պատճառով մեծ ռեսուրս ենք կորցրել այս նախագծի տապալմամբ. Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին
14:59
Պարոն Քոչարյանի պատճառով մեծ ռեսուրս ենք կորցրել այս նախագծի տապալմամբ. Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. ԱԳՆ
13:33
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. ԱԳՆ
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է ծիրանի փորձնական արտահանում
13:22
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է ծիրանի փորձնական արտահանում
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
13:12
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Պարզաբանումներ IMEI գրանցման համակարգի մասին
12:54
Պարզաբանումներ IMEI գրանցման համակարգի մասին
Մեր հայրենակիցների 21%-ը, լսելով ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր ուժերին. Արամ Վարդևանյան
12:24
Մեր հայրենակիցների 21%-ը, լսելով ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր ուժերին. Արամ Վարդևանյան
Եթե ԲՀԿ-ն չմտնի խորհրդարան և Սամվել Կարապետյանը վերցնի մանդատները, ուրեմն ինքը Փաշինյանի պրոյեկտն է․ Հովիկ Աղազարյան
12:02
Եթե ԲՀԿ-ն չմտնի խորհրդարան և Սամվել Կարապետյանը վերցնի մանդատները, ուրեմն ինքը Փաշինյանի պրոյեկտն է․ Հովիկ Աղազարյան
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում
11:39
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում
Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետին
11:23
Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետին