Լրահոս 24/7
07.04.2026

Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը

Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը

Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը, այս մասին հայտարարել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

«Երբ ԵՄ և ԵԽ ամբիոնները պատգամավորների, հիմնականում՝ թուրք, ադրբեջանցի և ալբանացի, ծափերի ներքո համառորեն օգտագործվեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին հերյուրանքներ հնչեցնելու, ընդհուպ՝ «գործակալ» և «ահաբեկչություն հովանավորող» կառույցներ անվանարկելու նկրտումներով, Հայ Եկեղեցին հարկադրված նախաձեռնեց այդ կառույցներին պարզաբանումներ փոխանցելը: Միջազգային կառույցները, այդ թվում գիտաժողովների անվան տակ (հիշենք, օրինակ, թե ինչպես անցյալ տարի ապրիլի 10-ին Վատիկանի Գրիգորյան համալսարանում կազմակերպվեց «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խորագրով գիտաժողովը) հակաեկեղեցական զրպարտանքով հեղեղված են նաև ադրբեջանական իշխանության, հատկապես՝ հոգևոր առաջնորդ Փաշազադեի ջանքերով: Ընդ որում, մինչ այդ, Հայ Եկեղեցին շուրջ մեկ տարի, սկզբունքորեն զերծ է մնացել միջազգային կազմակերպություններին դիմելուց, թեպետ՝ լիարժեք հիմքեր է ունեցել: Սակայն անտեսելն արդեն դարձել էր չափազանց վտանգավոր»,- նշել է նա։

Դանիելյանի խոսքով՝ հիմա այս պարզ ու տրամաբանական արձագանքը որոշ հաստիքային քարոզիչներ փորձում են հրամցնել իբրև ներքին գործերին միջամտելու հրավերք՝ մոռանալով, որ հրավերքի հեղինակները հենց իրենք են, իսկ Հայ Եկեղեցին ընդամենը փորձում է հերքել ամենուրեք տարածված բացահայտ անհիմն զրպարտանքը:

«Ամենակարևորը՝ Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը…»,- հավելել է Դանիելյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է