Լրահոս
08.04.2026

Հրադադարը երկու կողմի համար էլ «դեմքը փրկելով» իրավիճակից դուրս գալու հնարավորություն է. Աննա Դավթյան-Գևորգյան

Հրադադարը երկու կողմի համար էլ «դեմքը փրկելով» իրավիճակից դուրս գալու հնարավորություն է. Աննա Դավթյան-Գևորգյան

Իրանագետ, արևելագետ Աննա Դավթյան-Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ԱՄՆ-Իսրայելի հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության վրա, Իրանի ժողովրդի մի զգալի մասին երկու քարի արանքում էր/է թողել։ Մի կողմից իշխանություններից ավելի լավ կառավարում, անհատական կյանքի ազատություններ, տնտեսական բարդ իրադրության բարելավում պահանջող հասարակությունը բռնի ու բիրտ հակազդեցության է հանդիպում պետության կողմից, մյուս կողմից հրթիռների հարվածները նաև քաղաքացիական շենքերի ավերածությունների ու քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ են դառնում։

Առանց թաքստոցների, բայց ստորգետնյա բազում զինապահոցներով երկրում Իրանի ժողովուրդը այս պատերազմում գործող սուբյեկտ չէ, կրկնակի զոհ է։ Ու չարժի պատերազմի հերթական ֆետիշացման մեջ հերոսական կերպար կերտել մի ժողովրդի, որ հերոսականության համար բազում այլ տաղանդներ ունի, բայց հրթիռային այս մարտերի հերոսը չէ, զոհն է։

Երկշաբթյա հրադադարի հնարավորությունը, կարծում եմ, երկու կողմի համար էլ «դեմքը փրկելով» այդ ճգնաժամային ու աղետալի հետևանքներով լի իրավիճակից դուրս գալու, բանակցություններով հարցը կարգավորելու հնարավորություն է։ Վերջին օրերին Իրանի երեք բաց նամակ է եղել ԱՄՆ-ին ուղղավծ՝ նախագահ Փեզեշքիանի կողմից, նախկին նախագահ Ռուհանիի կողմից, նախկին արտգործնախարար Զարիֆի կողմից։ Բոլոր նամակների առանցքային ուղերձն այն է, որ պետք ա փոխզիջումային լուծման գնալ ու հրաժարվել մաքսիմալիստական, ողջ տարածարջանը ոչնչացնելու ռիկով գործողություններից։ Բայց այդ նամակները նաև նրա մաիսն են, որ Իրանն էլ չունի մինչև վերջ գնալու ու մյուս կողմերին ոչնչացնելու պոտենցիալ։

Մի իրավիճակում, երբ անօդաչու թռչող սարքերը անարգել պտտվում են Իրանի ներսում, իսկ ԻՀՊԿ գեներալներն ու քաղաքական գործիչները շարունակում են թիրախային հարվածներով սպանվել, դժվար է խոսել որևէ կողմի հաղթանակի մասին։ Հորմուզի նեղուցի փակումը շատ կարևոր ու ուժեղ տնտեսական լծակ է Իրանի ձեռքին, բայց դրա՝ երկար փակ մնալը, խեղդելու էր ոչ միայն ուրիշների տնտեսությունը։

Մեր տարածաշրջանի վրա ազդեցության մասին։

Եթե բանակցությունները ստացվեն ու տնտեսական ոլորտում երկրները դադարեն միմյանց ախոյաններ լինել, դա տարածաշրջանի համար նոր հնարավորությունների պատուհան է լինելու։ Առանց սանկցիաների Իրանն ու միջազգային տնտեսական առևտրին ինտեգրված Իրանը մեզ ու տարածաշրջանի մյուս երկրներին հնարավորություն է տալու տնտեսական ավելի լայն դիվերսիֆիկացման հնարավորություններ ունենալ։ Իսկ Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցումը նաև ավելի լայն տարածաշրջանային համատեքստն է ավելի կայուն ու կանխատեսելի դարձնելու»։

Լրահոս
Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ
16:51
Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ
Մայիսի 28-ին կցուցադրվի միայն 2022-ից հետո ձեռք բերված սպառազինությունը. վարչապետ
16:43
Մայիսի 28-ին կցուցադրվի միայն 2022-ից հետո ձեռք բերված սպառազինությունը. վարչապետ
Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, անմե՞ղ է դառնում. Իոաննիսյան
16:23
Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, անմե՞ղ է դառնում. Իոաննիսյան
Հայաստանում սոված թոշակառու չկա. վարչապետ
16:11
Հայաստանում սոված թոշակառու չկա. վարչապետ
Խաղաղությունը տարածաշրջանում հնարավոր է միայն ի հեճուկս Իսրայելի. Էրդողան
16:05
Խաղաղությունը տարածաշրջանում հնարավոր է միայն ի հեճուկս Իսրայելի. Էրդողան
1133 մարդ (65+ տարիքի) ստացել է 2-4 միլիոն դրամ արժեքով ծառայություն
15:51
1133 մարդ (65+ տարիքի) ստացել է 2-4 միլիոն դրամ արժեքով ծառայություն
Պաշտպանելու եմ այն մարդկանց, ովքեր կուզեն ավելի մրցունակ լինել, թեկուզ Ադրբեջանի տարածքում. Խաչատուր Սուքիասյան
15:32
Պաշտպանելու եմ այն մարդկանց, ովքեր կուզեն ավելի մրցունակ լինել, թեկուզ Ադրբեջանի տարածքում. Խաչատուր Սուքիասյան
Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղությունն ունի ուժեղ իրավական հիմք. վարչապետ
15:11
Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղությունն ունի ուժեղ իրավական հիմք. վարչապետ
Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ. վարչապետ
14:57
Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ. վարչապետ
Ցանկացած համաձայնագիր պետք է ներառի միջուկային ծրագիրը ստուգելու մանրամասն մեխանիզմներ. Գրոսսի
14:30
Ցանկացած համաձայնագիր պետք է ներառի միջուկային ծրագիրը ստուգելու մանրամասն մեխանիզմներ. Գրոսսի
Իշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան
14:14
Իշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան
ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում
13:56
ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում
Արևմուտքը փորձում է իր կանոնները թելադրել Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում. Լավրով
13:46
Արևմուտքը փորձում է իր կանոնները թելադրել Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում. Լավրով
Խայտառակություն է, որ կանանց ներգրավում են «ընտրատասովկայի» գործերում. Ալեքսանյան
13:27
Խայտառակություն է, որ կանանց ներգրավում են «ընտրատասովկայի» գործերում. Ալեքսանյան
Իրանը չի ձգտում անկայունության և պատրաստ է կառուցողական երկխոսության. Փեզեշքիան
13:09
Իրանը չի ձգտում անկայունության և պատրաստ է կառուցողական երկխոսության. Փեզեշքիան