Լրահոս 24/7
08.04.2026

Փաշինյանի բառապաշարը և պահվածքը խոսում է այսօրվա վախերի մասին. Սաղաթելյան

Փաշինյանի բառապաշարը և պահվածքը խոսում է այսօրվա վախերի մասին. Սաղաթելյան

«Ընտրություններին մասնակցում են մի քանի խոշոր դաշինքներ, առնվազը 2 և ավել։ Գտնում ենք, որ այն թիմերը, որոնք ձևավորվել են, բավականին արդյունավետ ֆորմատ է այս իշխանության վերարտադրություը կախելու համար»,-««Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական ուղենիշները» նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով «GALLUP International Association»-ի վերջին ուսումնասիրություններին, որով «Հայաստան» դաշինքին ցածր տոկոսներ էր ներկայացվել՝ Սաղաթելյանն ասաց, որ 2021 թվականին և դրանից հետո էլ այդ ընկերության կանխատեսումները սխալ են եղել։

«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ վերջին ամիսների ընթացքում մենք պարբերաբար իրականացնում ենք հարցումներիսկ վերջին հարցումն ունեցել ենք 10 օր առաջ, որոնք իրականացնում ենք մեր աշխատանքները պլանավորելու համար, և այն, ինչ հրապարակել է GALLUP-ը, դրանց հետ բացարձակ կապ չունի և դրանք խեղաթյուրված արդյունքներ են». ասաց Սաղաթելյանը՝ պնդելով, ոչ բոլոր թվերը, որոնք հրապարակված են «Հայաստան»դաշինքի կամ ՔՊ-ի վերաբերյալ իրականության հետ ոչ մի կապ չունեն, իսկ միասնական ընդդիմության վարկանիշը կրկնակի ավել է քան գործող վարչախմբինը։

Նրա խոսքով. «Պարբերաբար՝ 10 օրը մեկ, «Հայաստան» դաշինքի վերաբերյալ թիվ են հրապարակում, հետո մի քանի հոգի հելնում այդ թիվը քննարկում են, որը իրականության հետ կապ չունի։

«Տեսնելով իշխանության գլխին գտնվող անձի նոպաները, վերջին երկու օրվա մեջ արդեն առավոտ-իրիկվա ուղերձները, հասկանում ենք, որ այս մարդն արդեն կորցնում է իր կառավարումը, քաղաքականությունը ինչպես նախորդ տարիներին էր, հիմա էլ ծայրահեղ կերպով ուզում է վերածի խուժան մի փողոցային գործընթացի»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ նշելով, որ Փաշինյանի բառապաշարը և պահվածքը խոսում է այսօրվա վախերի մասին։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ այդ ջղաձգումների հիստերիաների ժամանակ նա ապօրինի հրահամաններ է տալու ուժային կառույցներին, ԿԸՀ-ին, խոչընդոտելու է ընդդիմությանը և նախընտրական հանձնաժողովների աշխատանքը և այդ ամենի դեմ պետք է միասնական ճակատով պայքարել։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է