Լրահոս 24/7
08.04.2026

Նվազեցնելու ենք գույքահարկը, կիրառելու ենք շքեղության հարկը. «Հայաստան» խմբակցության քարտուղար

Նվազեցնելու ենք գույքահարկը, կիրառելու ենք շքեղության հարկը. «Հայաստան» խմբակցության քարտուղար

«Ստեղծված սոցիալական ծանր իրավիճակի պատճառն արտաքինը չէ, ծանր հոգեբանական վիճակը չէ, որ ստեղծվել է, սրա պատճառը նաև խորը սոցիալական հիմքն է, որ այս իշխանությունը, ցավոք սրտի, բերեց և շարունակում է ամրապնդել։ Սրա պատճառն է նաև այն, որ բնակչության եկամուտների ակնհայտ անհամաչափ բաշխման վիճակ է ստեղծվել»,-««Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական ուղենիշներ» շնորհանդեսի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ սոցիալապես խոցելի խավի եկամուտներն ակնհայտորեն հետ են մնում կյանքի թանկացումներից։

«Ոչ միայն շեշտակի աճում են առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները, դեղորայքն ու կոմունալ վճարները, այլև գույքահարկը, հանրային տրանսպորտի սակագինը։ 100-հազարավոր քաղաքացիներ կանգնած են ամենօրյա դժվարին ընտրության առաջ՝ չնչին եկամուտով վճարել ջեռուցմա՞ն, թե՞ կենսական դեղորայքի համար»,- ասաց Մինասյանը։

Նշելով, որ «Հայաստան» դաշինքի առաջնային քայլերը սոցիալական բևեռացումը վերացնելն է՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Նվազագույն աշխատավարձը հավասարեցվելու է նվազագույն կենսաապահովման զամբյուղի արժեքին, նաև ինդեքսավորվելու են՝ այսինքն՝ գնաճից ոչ պակաս ամեն տարի ավտոմատ, օրենքի ուժով դրանք բարձրանալու են, այլ ոչ թե քաղաքական ուժի ցանկությամբ աճեն։ Բազային կենսաթոշակն աճելու է առնվազը 50 %-ով, և պարտադիր ինդեքսավորվելու է գնաճին զուգահեռ։ Ձմռան ամիսներին ամբողջությամբ կփոխհատուցվեն սոցիալապես անապահով միայնակ թոշակառուներին, ծայրահեղ աղքատ և երեխա ունեցող ընտանիքների գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը»։

Մինասյանը հավելեց, որ վերանայելու են էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը, որի նպատակն է լինելու իջեցնելու ցերեկային սակագինը։

«Նվազեցնելու ենք գույքահարկը, 2026 թվականի համար նախատեսված այս այլանդակ բարձրացումը չեղարկվելու է և կիրառելու ենք շքեղության հարկ, այսինքը՝ հարուստները և գերհարուստները վճարելու են ցածր և միջին եկամուտ ունեցող մարդկանց փոխարեն։ Սոցիալական համերաշխությունը վերականգնելու ենք նաև եկամուտների արդար վերաբաշխմամբ»,-հայտնեց ընդդիմադիր պատգամավորը՝ և հավելեց, որ չեղարկվելու է նաև համատարած հայտարարգրումը և այդ քայլերն ամրացնելու են սոցիալական պետություն կառուցելու որդեգրած քաղաքականությունը։

Նա տեղեկացրեց, որ ողջ աշխարհում հայութայն կապիտալը մեղմ հաշվարկներով՝ 400 մլրդ դոլար է և դաշինքի ծրագրով նախատեսված «Բազմանպատակ ֆոնդի» միջոցով ներգրավելով դրա 5 %-ը, նպաստելու են պետության զարգացմանը։

Նկատելով որ ներկայում առողջության ապահովագրությունը խնդիրներ է ստեղծել բժիշկների և բուժառուների համար՝ Մինասյանը հայտարարեց, որ դաշինքի ծրագրով նախատեսված է պահպանելով համարկարգն, այն կատարելագործել, որպեսզի պրոբլեմներ չլինեն։

«Այսօր մենք եկել ենք, որպեսզի էլ ավելի ամրացնենք ընտանիքի պաշտպանությունը՝ «Ընտանիքի աճի մոդելով» յուրաքանչյոր երկրորդ երեխայից հետո եկամտահարկը կնվազի ևս 2%-ով»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ տաքսու վարորդների և գյուղացիների աշխատած տարիները հաշվարկվելու է աշխատանքային ստաժ, տուգանքի բալային համակարգը վերացվելու է, իսկ արագության գերազանցումը 10 կմ/ժ-ից բարձրացվելու է 15 կմ/ժ-ի։

Իր խոսքի վերջոմ «Հայաստան» խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ նախընտրական ծրագրով նվազագույն խոստումներն են տալիս, վստահութուն ստանալու դեպքում անելու են ավելին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է