Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության բանակը սննդի, հագուստի, սպառազինության, բարոյահոգեբանական վիճակի և պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել։
«Թե մնացածն ով ինչ կասի՝ կարևոր չէ, կարևորը զինվորների ու նրանց ծնողների արձագանքն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա, սակայն, չի նշանակում, թե բանակում խնդիրներ չկան։
«Աշխարհում այդպիսի բանակ կամ երկիր չկա, որտեղ խնդիրներ չլինեն»,- նշել է նա։













