Լրահոս 24/7
10.04.2026

Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանկի ակնկալիքով. Զուրաբյան

Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանկի ակնկալիքով. Զուրաբյան

«Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանկի ակնկալիքով՝ որպես Հայաստանին ինքնիշխան խաղաղություն բերելու ունակ միակ քաղաքական ուժը»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտնեց ՀԱԿ համակարգող, ՀԱԿ-ի կողմից վարչապետի թեկնածու հայտարարված Լևոն Զուրաբյանը։

Նա հիշեցրեց, որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը մասնակցելու իր սեփական ցուցակով։

Զուրաբյանն ասաց՝ կարծում են այս ընտրությունների գլխավոր հարցը խաղաղության մասին է։

«Գիտեք, ով ճիշտ է գուշակում գլխավոր հարցը ընտրությունների և ճիշտ է կառուցում իր քարոզարշավը, նա էլ ունի ամենամեծ շանսերն այդ ընտրություններում հաջողության հասնելու համար։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի դա, և դրա համար ընտրել է այդ կարգախոսը, գիտեք իր դատարկ սրտիկը, չգիտես ինչու, կարմիր ձեռքերով։ Կարծես ինքը հասկանում է, որ իր ձեռքերն արյունոտ են ինչ-որ իմաստով։ Նա որոշել է այդ կարգախոսով գնալ ընտրություններին, ավելին, որոշել է տիրանալ այդ մենաշնորհին, սակայն գործ ունենք հերթական մեծ խարդախության հետ»,-ասաց Զուրաբյանը։

ՀԱԿ համակարգողի խոսքով, Փաշինյանը փորձում է 1.5 տարի ահմանին չկրակելը, Ադրբեջանի տարածքով Ալիևի թույլտվությամբ բենզին բերելը ներկայացնել որպես խաղաղություն։

«Բայց դա խաղաղություն չէ, Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, մեր գերիները շարունակվում են տանջվել Բաքվի բանտերում։ Ադրբեջանի լրատվամիջոցները, քաղաքագետները շարունակում են խոսել Զանգեզուրի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի ու այլ տարածքների» ազատագրման համար։ Նրա ստորագրած ԹՐԻՓՓ-ը մնացել է մտադրությունների արձանագրության մակարդակի վրա ու վերջին զարգացումների արդյունքում կարելի է ասել, որ կորցնում է իր կենսունակությունը։ Ադրբեջանի կողմից առաջ են քաշվում պահանջներ, որոնք սպառնում են մեր ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը; Ուրեմն նա սուտ է ասում, որ խաղաղություն է բերել, սուտ են ասում, որ խաղաղության կուսակցություն են»,-ասաց Զուրաբյանը՝ հիշեցնելով, որ 2021-ին էլ հայտարարում էին, որ խաղաղության դարաշրջան են բերել, արդյունքում ոչնչացվեց Արցախը, Ադրբեջանը գրավեց Հայաստանի ինքնիշխան տարածքները։

ՀԱԿ ներկայացուցչի խոսով, այսքան ստերից հետո Փաշինյանը հանդգնում են իրենց ներկայացնել խաղաղության կուսակցություն, «մինչդեռ Փաշինյանն ու իր թիմը ապացուցված պատերազմի կուսակցություն է։ Խաղաղության հեռանակարը կործանել է հենց ինքը՝ Փաշինյանը՝ մերժելով 2019 թ. պլանը, և մենք միակ կուսակցությունն ենք, որ կարող ենք դրա մասին բաց ճակատով ասել»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է