Ադրբեջանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում անցկացվում է երկկողմ կլոր սեղան՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՊԱ գործակալությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի հետ «խաղաղության» շրջանակներում մի խումբ հայտնի ՀԿ-ականներ մեկնել են Ադրբեջան։ Հրապարակած կադրերից երևում է, որ մեկնողների թվում է հայտնի հկ-ական գործիչ Ստեփան Գրիգորյանը, Հանրային ՀԸ աշխատակից Տաթև Դանիելյանը, Բորիս Նավասարդյանը և այլք։













