Լրահոս 24/7
10.04.2026

Մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային՝ խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար․ Միրզոյան

Մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային՝ խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին․

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է երեկ և այսօր հյուրընկալելու Էստոնիայի արտաքին գործերի նախարար, իմ լավ գործընկեր և բարեկամ Մարգուս Ցահքնային և իր գլխավորած պատվիրակությանը։ Պարո՛ն նախարար, շնորհակալություն այցի համար։

Իմ և նախարարի միջև շփումները պարբերական բնույթ են կրում։ Մենք նախորդ անգամ այս տարվա սկզբին ենք առիթ ունեցել հանդիպելու և մտքեր փոխանակելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Միաժամանակ ուրախությամբ նշում եմ, որ սա իմ գործընկերոջ երկրորդ այցն է Հայաստան և այս անգամ մի առիթով, որի մասին խոսվել էր առաջին այցի ժամանակ: Ես մեծ հաճույք և պատիվ ունեցա մասնակցելու Երևանում Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացմանը: Ես վստահ եմ, որ սա խորհրդանշական իրադարձություն էր։ Այն արտացոլում էր մի կողմից՝ Էստոնիայի և մյուս կողմից՝ Հայաստանի պատրաստակամությունը` էլ ավելի խորացնելու հարաբերությունները երկու երկրների միջև: Ես կրկին շնորհակալ եմ այս որոշման համար։

Հարգելի՛ ներկաներ,

Իրականում, մեր երկու երկրների հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր արժեքների վրաազատություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խաղաղություն, և ես պետք է նշեմ, որ մենք իսկապես կարողացել ենք այս արժեքների վրա հիմնված ամուր հարաբերություններ կառուցել, և այժմ իսկապես ժամանակն է ավելի ընդլայնելու և նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները, ինչը և մեծ հաշվով, մենք սկսեցինք անել նաև քիչ առաջ ստորագրված փաստաթղթով փոխըմբռնման հուշագրով։ Սա ևս արտացոլում էր մեր երկու գերատեսչությունների առնվազն պատրաստակամությունը։

Իհարկե, մենք մեր շփումների ընթացքում այսօր և երեկ անդրադարձ ենք կատարել նաև մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչին։ Գոհունակությամբ նկատել ենք, որ այդ տնտեսական հարաբերություններն արտացոլող թվային ցուցանիշներն աճում են, բայց նաև վստահաբար կարող ենք ասել, որ սա ամբողջ ներուժը չէ, և մենք ջանքեր կգործադրենք այս ներուժն առավել մեծ ծավալով իրացնելու ուղղությամբ։

Մենք մատնանշել ենք ոլորտները, որտեղ մենք արդեն իսկ ունենք ձևավորվող համագործակցություն և դեռ տեսնում ենք խորացման տեղ և, կրկին, ներուժ։ Դրանք են, անշուշտ, և գաղտնիք չէ՝ թվայնացումը, տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարարությունը, կիբերանվտանգությունը: Սրանք ոլորտներ են, որտեղ մենք Էստոնիայից և՛ սովորելու բան ունենք, և՛, հուսամ, նաև մեր ներդրումը կարող ենք բերել ընդհանուր փորձի հարստացման ուղղությամբ։

Ես երախտագիտությունս եմ հայտնել գործընկերոջս` Էստոնիայի կառավարության կողմից զարգացման համագործակցության գծով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության համար։

Իհարկե, մենք խոսել ենք նաև բազմակողմ ձևաչափերում արձանագրված դրական համագործակցության մասին, կարևորել ենք դրա շարունակականության ապահովումը։ Մասնավորապես, կցանկանայի նաև ընդգծել Հայաստան Նորդիկ-բալթյան ութ երկրների ձևաչափով տեղի ունեցող պարբերաբար շփումները, և հուսով ենք նաև, որ Էստոնիայի առաջնորդությամբ կկարողանանք այս օրակարգը և այս ձևաչափով շփումները ևս առաջ մղել։

Մեր ընդհանուր համագործակցության համատեքստում, իհարկե, առանձին տեղ և կարևորություն ունի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հարթությունը, և այստեղ ևս պետք է նկատել, որ Էստոնիան և՛ պատրաստակամություն, և՛ առաջնորդություն է ցուցաբերել, և մենք ունենք շատ հուսալի և վստահելի գործընկեր Եվրոպական միությունում` ի դեմս Էստոնիայի։ Պարո՛ն նախարար, կրկին մեր երախտիքը։ Գիտեք, որ մեր նվիրումն այն արժեքներին, որը որ դրված է այս համագործակցության հիմքում, անխախտ է, և Դուք էլ վստահաբար կարող եք նույն ծավալով, նույն չափով հենվել մեզ վրա։

Հարգելի՛ գործընկերներ,

Իհարկե, քննարկել ենք նաև տարածաշրջանային հարցեր։ Մենք կարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար։ Մենք քննարկել ենք այս օրերին Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները, Արևելյան Եվրոպան, խնդիրները, որոնց աշխարհը բախվում է, և միևնույն ժամանակ փորձել ենք մտքեր փոխանակել հնարավոր լուծումների ուղղությամբ։

Իհարկե, ես նաև գործընկերոջս եմ ներկայացրել վերջին իրադարձությունների մանրամասները, նկատի ունեմ Հայաստան-Ադրբեջան կարգավորում, Հայաստան-Թուրքիա կարգավորում, ենթակառուցվածքների ապաշրջափակում, ԹՐԻՓՓ նախագիծ, դրա ուղղությամբ շարունակական աշխատանքները։

Եզրափակեմ խոսքս սիրելի՛ գործընկերներ,

Սիրելի՛ բարեկամ, հարգելի՛ Մարգուս, բովանդակային հագեցած քննարկումներից զատ, ուզում եմ խորապես շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ՝ անկեղծ երկխոսության, մեր մարտահրավերներն ամբողջապես խորապես ըմբռնելու, մեր արժեքները կիսելու և ընկերության համար։

Հուսամ՝ շատ ժամանակ չի անցնի, մինչ մեր մյուս հանդիպումը։ Պատիվ կունենամ Ձեզ հյուրընկալել նաև «Երևանյան երկխոսության» շրջանակներում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է