ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցում անդրադարձել է ընտրություններին Սամվել Կարապետյանի մասնակցությանը, ընդգծելով, որ նա ցանկանում է դառնալ վարչապետ, սակայն չի ցանկանում զոհաբերել օտարերկրյա քաղաքացիությունը։
«Ես վստահ չեմ, որ դա նրա ելույթն էր։ Բայց եթե ինքն էր խոսում, գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել։ Հույս ունեմ՝ հաջորդիվ նա հնարավորություն կստեղծի իրեն հարցեր տալու համար։ Վստահ եմ՝ ուժեղ Սամվել Կարապետյանը չի վախենա Ձեր հարցերից»,-ասել է ԱԺ փոխնախագահը՝ խոսելով հանրահավաքում Կարապետյանի տեսաուղերձի մասին։













